Վարդան Օսկանյանին քննիչ հանձնաժողով հրավիրելու ծանուցում է ուղարկվել, ցանկում նաև Ժիրայր Լիպարիտյանն է

Լուրեր

21.09.2026 | 10:00
Պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը․ Գարեգին Բ
21.09.2026 | 09:32
Փորձ է արվել համոզել, թե «ազգային շահը» կարևոր է անկախությունից, մինչդեռ անկախությունը պետական ժողովուրդ լինելու առհավատչյան է․ Ռուբինյան
21.09.2026 | 09:30
Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ՝ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 20:35
«Հայանտառ»-ի տարածքում մեծ քանակի հատված փայտանյութ է հայտնաբերվել
20.09.2026 | 20:00
Ո՞ւմ դիմել, եթե ցավում է հոգին․ թեժ գիծ՝ միայն աշխատանքային ժամի, որոշ դպրոցներ՝ առանց հոգեբանի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.09.2026 | 19:42
Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մարվել է
20.09.2026 | 19:21
Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տարել շախմատի համաշխարհային օլիմպիադայում
20.09.2026 | 18:53
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
20.09.2026 | 18:33
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին
20.09.2026 | 17:58
Հրդեհ Արտաշիսյան փողոցում. 12 բնակչի տարհանել են
20.09.2026 | 17:36
Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է եղել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը
20.09.2026 | 16:59
Ձերբակալվել է հարսանեկան արարողության ժամանակ գազային ատրճանակից կրակոց արձակած անձը
20.09.2026 | 16:43
ՇՄ նախարարը Կանադայի իր գործընկերոջ հետ քննարկել է COP17-ի նախապատրաստական աշխատանքները
20.09.2026 | 15:55
Մանկատան երեխային ծեծի ենթարկած դայակի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
20.09.2026 | 15:28
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը որոշել է հունիսի ընթացքում հանձնաժողով հրավիրել Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանին և ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ժիրայր Լիպարիտյանին:

Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Նրա փոխանցմամբ՝ հրավերը Վարդան Օսկանյանին արդեն ուղարկվել է, հանձնաժողովը ճշտում է Լիպարիտյանի հասցեն, որպեսզի նրան ևս հրավեր ուղարկի: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Վարդան Օսկանյանից՝ արդյո՞ք ներկայանալու է հանձնաժողով, սակայն, նա մեր հեռախոսազանգերն անպատասխան թողեց:

Հիշեցնենք՝ Factor.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովը որոշել է պատերազմի հանգամանքները երկու փուլով ուսումնասիրել՝ անդրադառնալով նախ բանակցային, ապա՝ ռազմական գործողությունների ընթացքին:

Նշենք, որ Վարդան Օսկանյանը Ռոբերտ Քոչարյանի, իսկ Ժիրայր Լիպարիտյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին ներգրավված են եղել արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացներում: Քննիչ հանձնաժողովի անդամ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը մի քանի օր առաջ Factor.am-ի հարցին ի պատասխան չէր բացառել, որ հանձնաժողով կհրավիրվեն նաև Հայաստանի նախկին նախագահները:

Նարեկ Կիրակոսյան