Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին՝ երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ

Լուրեր

08.05.2024 | 16:03
Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին
08.05.2024 | 15:51
Լիտվան հայտարարել է Ուկրաինա զորք ուղարկելու պատրաստակամության մասին
08.05.2024 | 15:39
Պեսկովը Փաշինյան-Պուտին հանդիպումը «սպասված է» անվանել, Ալիևի ներկայացուցիչը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին․ ԼՈՒՐԵՐ
08.05.2024 | 15:34
ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար
08.05.2024 | 15:22
ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթում կներառվի եվրոպական կուսակցությունների, ԶԼՄ-ների և ՀԿ-ների ռուսական ֆինանսավորման արգելք․ EUobserver
08.05.2024 | 15:09
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը նշվել է նացիզմի դեմ տարած հաղթանակը և Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը
08.05.2024 | 14:57
Պուտինը Հայաստանի և ԽՍՀՄ նախկին մյուս երկրների ղեկավարներին շնորհավորել է Հաղթանակի օրվա առթիվ
08.05.2024 | 14:55
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է քաղհասարակության ձերբակալված ներկայացուցիչների ընտանիքներին և նրանց ազատ արձակելու կոչ արել
08.05.2024 | 14:47
Զախարովան Փաշինյան-Պուտին բանակցությունների օրակարգից մանրամասներ է հայտնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 14:40
Ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս․ ոստիկանության բացահայտումը
08.05.2024 | 14:32
ՆԳ փոխնախարարն ընդունել է ԱՄՆ գյուղատնտեսության դեպարտամենտի և Կանզասի պետական համալսարանի ներկայացուցիչներին
08.05.2024 | 14:23
Իսրայելը՝ ԱՄՆ-ի կողմից զենքի մատակարարումների դադարեցման մասին
08.05.2024 | 14:17
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.05.2024 | 14:12
Կառավարությունը բուժաշխատողների համար պարտադիր ՇՄԶ դասընթացների ցանկ կսահմանի
08.05.2024 | 14:03
Պեսկովը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Լուիս Լակաժե Պոուին՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձը:

Մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունները, անշուշտ, շատ ավելի երկար պատմություն ունեն, իսկ այս 30 տարվա ընթացքում դրանք տեղափոխվել են նաև միջպետական հարթություն և շարունակել զարգանալ փոխըմբռնման, ընդհանուր արժեքների և փոխադարձ վստահության մթնոլորտում:

Մենք երբեք չենք մոռանա, որ Ուրուգվայը 1965 թվականին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է, որով վերահաստատել է մարդու հիմնարար իրավունքների և համամարդկային արժեքների՝ իր ջատագովի համբավը: Ներկայում մեր երկրների կապերը սերտացնող կարևոր գործոն է ցեղասպանությունից հետո Ուրուգվայում ձևավորված հայ համայնքը։

30-ամյա հոբելյանին ընդառաջ կարևորում եմ Երևանում և Մոնտեվիդեոյում դեսպանությունների բացման երկուստեք որոշումը, ինչը վկայում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսության և ապագային միտված տեսլականի մասին:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի և Ուրուգվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի առթիվ։ Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարեկամ Ուրուգվայի հետ փոխգործակցությունը երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»: