Պեսկովը՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավոր դադարեցման մասին

Լուրեր

11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Երկրների ինտեգրումը Եվրասիական տնտեսական միությանն ապահովում է մասնակից պետությունների արագացված զարգացումը, և դրա շարունակումը բխում է նրանց շահերից։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Լրագրողներից մեկը Պեսկովին հարցրել է՝ արդյո՞ք Կրեմլը ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դադարեցման ռիսկեր տեսնում է։

«Ի պատասխան՝ կարող եմ միայն ասել, որ ինտեգրացիոն գործընթացն ինքնին հաջողված է, ապահովում է արագ զարգացում մասնակից երկրների համար։ Եվ մասնակից երկրներները դա գիտեն։ Հավանաբար, երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում այս ինտեգրացիոն գործընթացի մասնաբաժինը շատ ու շատ նկատելի է»,- ասել է Պեսկովը լրագրողներին։

Նա նշել է, որ անդամ երկրների շահերից է բխում շարունակել զարգացնել միությունը։