ԿԲ-ն՝ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսան ձեռք բերելու համաձայնության վերաբերյալ

Լուրեր

02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
02.05.2024 | 21:14
Նախկին կուսակցական լինելը չի նշանակում պոտենցիալ հանցագործ լինել․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 21:00
«Սխալ զեկույց են կազմել»․ ԵԱՍՄ հիմնարկի նախկին տնօրենները հերքում են ենթադրյալ չարաշահումները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.05.2024 | 20:49
ՌԴ-ն անվտանգության ապահովման գործում կարևոր դերակատարում ունի ոչ միայն տարածաշրջանում, այլև ավելի լայն տարածքում․ Ալիևը՝ ՌԴ Պետդումայի անդամներին
02.05.2024 | 20:36
Համար 18 և 1 երթուղիների ավտոբուսները բախվել են իրար. տարածքը սահմանազատվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 24-ի նիստի արդյունքում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր համաձայնությունն է տվել Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերմանը։ Առկա պայմանավորվածության համաձայն, Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) ձեռք կբերի Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի 65,03 տոկոսը (967 հատ բաժնետոմս)։ ՀՀ կենտրոնական բանկը կպահպանի 25,02 տոկոս մասնակցություն, մնացած 9,95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը կկազմի շուրջ 873 մլն ՀՀ դրամ, որի մի մասը (շուրջ 499 մլն ՀՀ դրամ) կվճարվի Բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ Բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։

ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թվականի սեպտեմբերին, որից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագիր և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։

Կենտրոնական բանկի Խորհուրդը կարևորում է ՎՖԲ-ի՝ որպես ինստիտուցիոնալ ներդրող, մուտքը Հայաստանի ֆինանսական շուկա, ինչը նոր թափ կհաղորդի Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը և խթան կհանդիսանա հայկական և լեհական կապիտալի շուկաների ինտեգրման համար՝ նոր հնարավորություններ բացելով ինչպես հայկական ընկերությունների, այնպես էլ ներդրողների համար։

ՎՖԲ-ի կողմից մշակված զարգացման ծրագիրը նախատեսում է մի շարք միջոցառումներ կապիտալի շուկայի ենթակառուցվածքի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ առևտրային համակարգի զարգացում, ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի ծառայությունների ընդլայնում, նորագույն տեխնոլոգիական լուծումների ներդրում։