«Ինչ էր գրելու Մեսրոպ Մաշտոցը, եթե համացանց ունենար». ապոլիտիկ զրույց Մարի Լու Փափազյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:00
63–72 տարեկան քաղաքացիների համար բիզնեսի աջակցման նոր գործիք․ ծրագրի մանրամասները. ՈՒՂԻՂ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը: Նրա կարծիքով՝ թվային տեխնոլոգիաները դարձել են երեխաների (նախադպրոցական տարիքից սկսած) կյանքի անբաժանելի մասը, և այդ իրողության դեմ հնարավոր չէ պայքարել, պետք է օգտագործել՝ ի շահ գիտելիքի: Չարժե երեխաներին այս հարցերում մշտապես ասել «ոչ», մյուս կողմից՝ խելամտության սահմաններում իմաստ կա սահմանափակել նրանց:

Ո՞րն է դպրոցի, ուսուցչի դերը, եթե համացանցում հնարավոր է գտնել տեղեկություններ ցանկացած թեմայով և անվճար ուսուցողական ծրագրերի պակաս չկա: Պատասխանելով այս հարցին՝ «Թումո»-ի տնօրենը նշում է, որ ուսուցչի առաքելությունն է՝ ուղղություն ցույց տալ, թե որտեղ պետք է փնտրել գիտելիքը, բորբոքել աշակերտի երևակայությունը, իսկ հետո ստուգել, թե ինչպես է առաջադրանքը կատարվել, անհրաժեշտության դեպքում՝ շտկումներ մտցնելով:

Անդրադառնալով նոր մեդիային՝ հաղորդման հյուրը կարծիք է հայտնում, որ իմաստ կա ուսումնասիրել ոչ թե այս կամ այն սոցիալական հարթակը, այլ հնարավորությունները, որոնք ստեղծում է մարդկանց շփումը: Տիկին Փափազյանը հիշում է, որ դեռևս 1997 թվականին ծրագիր է իրականացրել Հայաստանի և Սփյուռքի երեխաների համար, որտեղ մասնակիցները հանդես էին գալիս որպես տարբեր ժամանակների պատմական դեմքեր, օրինակ՝ պատկերացնում էին, թե ինչպես կարող էր Մեսրոպ Մաշտոցը շփվել Շառլ Ազնավուրի հետ, ինչ էր հայ գրերի գյուտի հեղինակը գրելու, եթե համացանց ունենար: Դա հայ երեխաներին միավորելու առանձնահատուկ ծրագիր էր:

Մանրամասները՝ տեսանյութում: