«Եթե քաղաքական գործիչը սիրում է ջազ, ուրեմն իմ ընկերն է»․ Մալխաս

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor.am-ը զրուցել է դաշնակահար, ջազմեն, Հայաստանի ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանի հետ:

-Պարո՛ն Մալխասյան, տարբեր առիթներով նշել եք, որ չեք կարողանում երկար ժամանակով Երևանից բացակայել, որ Ձեր շունչը կտրվում է և կարոտում եք նույնիսկ Երևանի ասֆալտը։ Քաղաքից կառչելու ի՞նչ միտում է դա, Դուք ինչպե՞ս  դա կբացատրեք։

-Բանն այն է, որ դա բացատրել հնարավոր չէ։ Ամենագրավիչ երկրում էլ լինեմ՝ Բրազիլիայից մինչև ԱՄՆ, տասը օր անց ուզում եմ հետ գալ։ Երևանն ինչքան էլ արտաքինից փոխվի, մնում է այն քաղաքը, որի փողոցներում ես մեծացել եմ։ Մեր քաղաքից դուրս անցկացրած ամեն օրս կորած եմ համարում։ Երևանում ապրելով՝ ինչ երազանք որ ունեցել եմ՝ կատարվել է։ Դա մեծ երջանկություն է։

Մի փոքր խոսենք հայկական ջազից։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ ուղի է այն բռնել, Ձեզ բավարարու՞մ է հայկական ջազի ներկայիս որակը։

-Ընդհանրապես, ջազը փոփոխվող, չկրկնվող երևույթ է։ Այն շատ բարդ, բայց, միևնույն ժամանակ, պարզ, դեմոկրատ ժանր է։ Եվ ասել, թե ջազը այս կամ այն ուղղությամբ է գնում, առհասարակ, չի կարելի։ Ինձ համար ուրախալին այն է, որ Հայաստանում երիտասարդ ջազմենների բանակն աստիճանաբար մեծանում է։  Աշխարհի ցանկացած երկիր կերազի ունենալ այսօրվա մեր ջազմենների պես երաժիշտներ։  Բայց բոլոր դեպքերում ջազի պարագայում նույնիսկ  հեռանկար բառը չի կարելի օգտագործել։

-Այսինքն՝ ուզում եք ասել, որ պետք է դիտարկել ոչ թե հայաստանյան ջազը՝ աշխարհի համատեքստում, այլ, առհասարակ, ջազը՝ հայաստանյան համատեքստու՞մ։

-Այո, ճիշտ եք։ Հայկական ավանդական մելոսը չի կարող հայ ջազմենի կատարողականության վրա հետքեր չթողնել։ Երբ ես նվագում եմ որևէ երկրում, անգամ եթե կատարում եմ ամերիկյան ստանդարտի գործ, ներկաներն անպայման ասում են․ «Էս մեր ընկերը հաստատ արևելքից է»։ Դա հենց այն ավանդական երաժշտությունն է, որն արտացոլվում է քո նվագի մեջ։ Հեչ պարտադիր չէ՝ ջազի հետ դուդուկ նվագել կամ քամանչա, որ ասեն՝ հայկական ջազ է հնչում։ Դրա մեջ արհեստական բան կա։ «Հայկական ջազ» պիտակ, որպես այդպիսին, չկա, ասենք՝ իր դհոլով ու դուդուկով (ծիծաղում է)։

-Վերջերս կյանքից հեռացավ Ձեր ջազմեն ընկերներից մեկը՝ Արմեն Թութունջյանը՝ Չիկոն։ Դուք, նա, Ձեր սերնդակիցները ունեցե՞լ եք ջազի հետ կապված մի երազանք, որն այդպես էլ անկատար է մնացել։

-Երազանքն այն էր, որ Երևանում բացվեր ջազային դպրոց՝ կյանքային, ոչ ստանդարտ մոտեցումներով։ Այսինքն՝ լիներ ջազային ստուդիա, որին կից կտարվեր նաև ուսումնական պրոցես, ոչ թե հակառակը։ Լավ կլիներ, որ ջազմենները միայն ձայնագրություններով  չպարապեին, ինչպես ես, Չիկոն և մյուսներն ենք արել։ Այսինքն՝ ցանկացած սան ձայնագրվելու հնարավորություն ունենար, տեսներ իր գրանցած արդյունքը։ Բայց ստուդիայի սարքավորումները, էլ չասեմ՝ տարածքն ու շենքը  ձեռք բերելը մեծ ֆինանսների հետ է կապված։ Եվ հետո Չիկոյի պես կադրեր են պետք, որ կարողանան դասավանդել։ Իսկ այդպիսիք մենք ունենք։  Ի դեպ, Չիկոն նաև  լուրջ տեսաբան էր,  նրա սաներն այսօր  կազմում են թմբկահարների մի մեծ բանակ։

-Իսկ համաշխարհային ջազ աստղերից ու՞մ կցանկանաք առաջիկայում տեսնել Երևանում։

-Այս հոկտեմբերին հերթական միջազգային ջազ-փառատոնի շրջանակում հրավիրելու ենք Մարկուս Միլլերին՝ այսօրվա աշխարհի տեր ամերիկացի բաս-կիթառահարին՝ իր խմբով, ինչպես նաև՝ ամերիկացի ջազ-վետերան, շեփորահար Արթուրո Սանդովալին։

-Թերևս կարևոր է, որ նման մեծության ջազմենները գան Հայաստան, մաստեր-կլասներ անցկացնեն մեր երաժիշտների հետ։

-Նրանց երեք-չորս ժամանոց փորձերն արդեն իսկ մաստեր-կլասներ են։ Երբ Հերբի Հենքոքը եկել էր Երևան, հինգ ժամ շարունակ փորձ արեց օպերային դահլիճում։ Բոլոր թմբկահարները եկել էին, որ նրա փորձը լսեն։

-Պարո՛ն Մալխասյան, գիտեմ, որ քաղաքականությունից հեռու մարդ եք, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ արվեստի մարդն ու քաղաքական գործիչը, գործարարը, ըստ Ձեզ, ո՞ր դեպքում կարող են մտերմություն անել։ Հիշում ենք, որ տարիներ առաջ դիմելով ռուսական իշխանություններին՝ հանդես եկաք ի պաշտպանություն գործարար Լևոն Հայրապետյանի, մտերիմ եք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի  և էլի ուրիշ պաշտոնյաների հետ։

-Այն մարդիկ, որոնց անունները տվեցիք, բոլորն էլ ջազ են սիրում։ Այդ հանգամանքն է դարձել մեր  մտերմության առիթը։ Կարեն Կարապետյանի հետ մենք ծանոթ ենք արդեն շուրջ  40 տարի։ Նա ջազ-ռոքի սիրահար է, նաև լավ երաժիշտ է, նախկինում մենք հաճախ էինք փոխանակվում սիրելի երաժիշտների ալբոմներով, ո՞նց կարող էինք չմտերմանալ։ Հետո որ պաշտոններ ստացավ, ուրեմն ինչ-որ բան փոխվե՞ց՝ իհարկե ոչ․ նա ինձ համար էլի մնացել է երաժիշտ Կարենը։ Մենք վերջերս ենք հանդիպել, և մեր  բոլոր խոսակցությունները երաժշտության շուրջ էին ծավալվում, քննարկում էինք այն նույն թեմաները, ինչ տարիներ առաջ։ Եթե քաղաքական գործիչը սիրում է ջազ, ուրեմն իմ ընկերն է։

-Իսկ եթե, օրինակ, նա վա՞տ է կառավարում երկիրը։

-Դա արդեն ոչ միայն իմ, այլև մեր ժողովրդի դժբախտությունն է (ծիծաղում է)։

-Պարո՛ն Մալխասյան, մի քիչ էլ մարդկային տեսակներից խոսենք։ Դուք նշեցիք, որ ջազը բարդ, բայց, միևնույն ժամանակ, պարզ ժանր է։ Թերևս այդպիսին է նաև ջազմենն ինքը։ Գիտեմ, որ մարդկային հարաբերություններում Ձեր դրսևորումները բավական պարզ են, հասարակ։ Բայց, օրինակ, հենց Ձեր սերնդակիցներից շատերը պարզապես չդիմացան հայտնի, ժողովրդական լինելու «բեռին»։ Ինչու՞։

-Շատ կան այդպիսիք, որոնք լրիվ ուրիշ մարդ են դարձել։ Ինձ էլ է ծանոթ այդ երևույթը։ Բարեբախտաբար, ես այդ կոմպլեքսը չունեմ։ Օրինակ՝ չեմ ընդունում և չեմ սիրում, երբ ինձ կոչում են ջազի հիմնադիր Հայաստանում։ Դա միանգամից եմ հերքում․ ես հիմնադիր չեմ, շարունակող եմ։ Եվ հետո չեմ թողնում, որ ինձ աստղ կոչեն։ Ի՞նչ աստղ, ուղղակի 50 տարի է՝ իմ սիրելի գործն եմ անում, այդքան բան։ Իսկ երբ մարդիկ իրենց կորցնում են, դա կապված է նրանց  «ներքին սահմանադրության» հետ (ծիծաղում է)։ Ջազն, օրինակ, կոմերցիոն ժանր չէ, երևի այդ պատճառով էլ ջազմեններին այդ վտանգը չի սպառնում։ Տաղանդավոր մարդիկ, առհասարակ, կոնտակտային են, ձգտում են դեպի մարդը և չեն խուսափում իրենցից տաղանդավորներին նկատելուց։ Ինքս նախընտրում եմ, որ իմ ակումբում հանդես գան դաշնակահարներ, որոնք ինձնից լավ են նվագում։ Ով գալիս է ակումբ, ասում է, «Արա՛, էս ի՞նչ գել ու գազան դաշնակահարներ ես վերցրել», ես էլ ասում եմ, որ եթե այդպես չանեմ, առաջընթաց չի լինի, հո Մալխասով կամ Չիկոյով չի՞ պրծնում աշխարհը (ծիծաղում է)․․․

 

Աննա Բաբաջանյան