Ադրբեջանում հերթական ընդդիմադիր լրագրողն է հարձակման ենթարկվել․ դանակով փորձել են կտրել նրա կոկորդը

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանում հերթական ընդիմադիր լրագրողն է հարձակման ենթարկվել։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մարդու իրավունքների թեմաների լուսաբանմամբ հայտնի լրագրող Այթեն Մամեդովան մայիսի 8-ին կեսգիշերին մոտ իր տան մուտքի մոտ հարձակման է ենթարկվել։

Լրագրողը պատմել է, որ երբ տուն է վերադարձել, իր հետևից վերելակ է մտել միջին տարիքի անծանոթ տղամարդ։ Նա դանակը դրել է Մամեդովայի կոկորդին, սպառնալիքներ հնչեցրել մի դատական գործի վերաբերյալ ու պահանջել չլուսաբանել այն։

«Երբ վերելակի դուռը փակվեց, նա մի ձեռքով բռնեց ծնոտս, իսկ մյուսով դանակը դրեց կոկորդիս։ Դանակը կտրեց, կոկորդիս մնացել է կտրվածքը։ Եվ նա ինձ ասաց՝ խելքի չես եկել, հետո սկսեց վիրավորանքներ ու սպառնալիքներ հնչեցնել իմ մանկահասակ դստեր հասցեին։ Երբ վերելակը հասավ իմ հարկ, նա ինձ բաց թողեց ու հետ գնաց»,- պատմել է Մամեդովան։

Նա հավելել է, որ իր ամուսինը փորձել է հետապնդել հարձակվողին, սակայն նա հասցրել է փախչել։

Լրագրողը կարծում է, որ հարձակումը կապված է իր մասնագիտական ​​գործունեության հետ։ Մամեդովան ենթադրում է, որ դա կարող է կապված լինել Թովուզում երիտասարդ աղջկա սպանության դատական ​​գործի հետ։ Նրա խոսքով՝ 20 օր առաջ այդ գործի հետ կապված նաև զանգ է ստացել։ Այթեն Մամեդովան այն լրագրողներից է, որն ակտիվորեն լուսաբանում է այս գործով մեղադրյալ Իլքին Սուլեյմանովի դատավարությունը։ Դատաքննության ընթացքում բացահայտվել են բազմաթիվ փաստեր, որոնք հիմք են տալիս պնդելու Սուլեյմանովի անմեղությունը և քրեական գործի կեղծումը։

Մամեդովան կարծում է, որ «կան ուժեր, որոնք չեն ցանկանում բացահայտել ճշմարտությունն այս գործում»։

Նշենք, որ Մամեդովան երկար տարիներ ընդդիմադիր «Ազադլիք»-ի թղթակիցն է եղել։ Թերթի գործունեության դադարեցումից և առցանց տարբերակի արգելափակումից հետո նա տարբեր լրատվամիջոցների հետ է համագործակցում։

Հավելենք, որ վերջին շրջանում Ադրբեջանում կտրուկ աճել են ընդդիմադիր և անկախ լրագրողների ու իրավապաշտպաների վրա հարձակումների և նրանց հասցեին սպառնալիքների դեպքերը, որոնք նույնիսկ մտահոգել են ԵԽԽՎ պատգամավորներին։ Օրերս ԵԽԽՎ մի խումբ պատգամավորներ հանդես էին եկել Վեհաժողովի կողմից Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ բանաձև ընդունելու նախաձեռնությամբ։

Նախագծի հեղինակները նշում էին, որ ԵԽԽՎ-ն պետք է ուշադրությամբ դիտարկի և ուսումնասիրի սպանությունների ու հարձակումների դեպքերը, որոնք սպառնում են ադրբեջանցի լրագրողների, բլոգերների և իրավապաշտպանների կյանքին ու ազատությանը, և պատրաստել համապարփակ զեկույց այդ խնդրի վերաբերյալ:

Էմմա Չոբանյան