Սերժ Սարգսյանի, Քոչարյանի շահն է շարժումից՝ վերջում ասել՝ արեցինք ամեն ինչ, ժողովուրդը չաջակցեց․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ո՞րն է փողոցային ընդդիմադիր շարժման նպատակը․ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Factor TV-ի հարցազրույցում պնդում է, որ խաղաղ պայքարի խնդիրը ոչ թե 100 հազարավոր մարդկանց փողոց դուրս բերելը պիտի լինի, այլ ուժերի կառավարումն ու կենտրոնացումը, ոչ թե այն՝ մե՞ծ է հանրահավաքը, թե՞ փոքր։

«Այստեղ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շահը, ինչպես ես եմ տեսնում, այն է, որ իրենք դուրս կգան և՛ Արցախում, և՛ Հայաստանում իրենց հայրենակիցներին, հարազատներին, բարեկամներին, ընկերներին կասեն՝ «մենք արեցինք ամեն ինչ, ժողովուրդ, դու չաջակցեցիր, դրա համար այսպիսի ավարտ ունեցավ»։ Այս ամբողջը շատ վտանգավոր է հանրության համար»,- նշում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Լուծումն արդյո՞ք այն չէր լինի, որ ՀՀ նախկին նախագահները քաղաքական ընդդիմադիր դաշտը թողնեին հանրության աչքում իրենցից վստահելի ուժերին, որոնք հանդես են գալիս ժողովրդավարության պաշտպանության դիրքերից, Ղարաբաղի կարգավորման հարցով կոնկրետ ծրագիր ունեն և, գուցե, հասարակությունն էլ անհրաժեշտ չափով փողոց դուրս գար այդ դեպքում։

«Միգուցե, դա այդքան էլ պրագմատիզմի դաշտից չէ։ Բայց մարդիկ պետք է հասկանան, որ դա իրենց համար հանգիստ չի անցնի․ բացահայտվելու է բոլորի՝ և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Նիկոլ Փաշինյանի ոչ բարոյական պահվածքը, եթե իրենք տանեն, այդ շարժումը զրո դարձնեն, հողի հետ հավասարեցնեն, միայն նրա համար, որ հետո ասեն՝ իրենք արել են ամեն ինչ, բայց ժողովուրդը չմիացավ։ Դա այդպես չի ստացվելու, բացահայտվելու է հատ-հատ»,- ասում է քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան