Թուրքական պաշտպանական ոլորտի ընկերություններն ակտիվորեն պայմանագրեր են կնքում Ասիայում

Լուրեր

11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:27
Իրանի սպառնալիքներից հետո ԱՄՆ ֆինանսների նախարար Բեսենթը տեղափոխվել է ռազմաբազա. Reuters
11.11.2026 | 12:21
Վահե Հովհաննիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 12:19
Հայտնի են Հայաստան-Կիպրոս հանդիպման մրցավարները
11.11.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը Թուրքիայում է // Ջերմաստիճանը մինչև 6 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 12:03
Ստացվում է՝ օլիգարխիկ կուսակցությունը եկամտահարկից ֆինանսավորելու է, հիմնադրամը` ոչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական պաշտպանական ոլորտի կապալառուներն օգտվում են Ասիայում զենքի և սպառազինության պահանջարկից, քանի որ երկրներն ավելացնում են ծախսերը և փնտրում արևմտյան զենքի ավելի էժան այլընտրանքներ, գրում է Nikkei լրատվական կայքը:

Նշվում է, որ Turkish Aerospace-ը իտալացի գործընկեր Leonardo S.p.A.-ի հետ միասին մշակել է T-129 ATAK ուղղաթիռը։ Ֆիլիպինները 200 միլիոն դոլար արժողությամբ օդանավերից երկուսը ստացել է, որոնք արտադրվում են Թուրքիայում։

Լրատվամիջոցը գրում է, որ ողղաթիռների հանձնման արարողությանը մասնակցել է Թուրքիայի պաշտպանական գործակալության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, որն անմիջականորեն հաշվետու է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Դեմիրը խոստացել է համագործակցել երկրի հետ՝ նպաստելու սարքավորումների, վերապատրաստման և տեղական կարողությունների զարգացմանը։

Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներն ավելացնում են պաշտպանական ծախսերը նույնիսկ COVID-19 համաճարակի պայմաններում: Անցյալ տարի Ճապոնիայում ծախսերն աճել են 7,3 տոկոսով, Սինգապուրում՝ 7,1, Հարավային Կորեայում՝ 4,7 և Ավստրալիայում՝ 4 տոկոսով։

Լրատվամիջոցը գրում է, որ Ուկրաինայում թուրքական հարձակողական անօդաչու թռչող սարքերի հաջողությունը հետաքրքրություն է առաջացրել թուրքական արտադրանքի նկատմամբ: Ֆիլիպինները, մասնավորապես, T129-ները գնել է դրանց գնի, արդյունավետության և ամրության համար։ Այս մասին մարտին Թուրքիա կատարած այցի ժամանակ Nikkei-ին ասել է այդ երկրի պաշտպանության փոխնախարար Կարդոզո Լունան: Նա նշել է, որ իր երկիրը կարող է հետաքրքրված լինել նաև փոքր սուզանավերով և ծովային պարեկային նավերով:

Թուրքական պետական ASFAT-ն ընդգրկվել է Ֆիլիպիններին պարեկային նավակներ մատակարարելու կարճ ցուցակում՝ գրեթե 600 միլիոն դոլար արժողությամբ, այն բանից հետո, երբ Մանիլան բախվել է ավստրալիական մատակարարի հետ գնային անհամաձայնությանը:

Էմմա Չոբանյան