Նախատեսվում է պարզեցնել տեղեկությունների տրամադրման ընթացակարգը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել էր լիազորություն` պայմանավորված, մասնավորապես, կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ոլորտում առկա գործառույթներին առնչվող իրավակարգավորումների հստակեցման եւ գործնականում առաջացած խնդիրների հաղթահարման անհրաժեշտությամբ: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցի տեղեկացմամբ` այս հանգամանքով է պայմանավորված ««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով ընդունելը. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից:

Օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 2-ի նիստում:

Փոխնախարարը նշել է, որ նախագծերի ընդունմամբ նախատեսվում է պարզեցնել աուդիտի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկությունները հանձնաժողովին տրամադրելու ընթացակարգն աուդիտի կազմակերպման, ինչպես նաեւ կուսակցության տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը եւ դրանց ներկայացման ձեւաթղթի սահմանման լիազորությունը վերապահելով հանձնաժողովին:

Առաջարկվում է օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ. «Կուսակցության տարեկան հաշվետվության ձեւը, դրա լրացման եւ հրապարակման կարգը, հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը, ինչպես նաեւ տարեկան հաշվետվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին ներկայացնելու կարգը սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»: Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասն էլ առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Կուսակցությունները հաշվետու տարվան հաջորդող յուրաքանչյուր տարում` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին են ներկայացնում տարեկան հաշվետվության պարտադիր աուդիտի ենթակա լինելու հանգամանքը պարզելու, ինչպես նաեւ աուդիտորական կազմակերպությունների ընտրության համար հայտարարվող բաց մրցույթի կազմակերպման նպատակով անհրաժեշտ տեղեկություններ, որոնց ցանկը, ներկայացման ձեւաթուղթը եւ ժամկետները սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը»:

Փոփոխվում են նաեւ փաթեթով նախատեսված ժամկետները:

Փաթեթի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով եւ հարակից մի շարք օրենքներով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված` կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության եւ կուսակցությունների հայտարարատու պաշտոնատար անձանց հայտարարագրերի ստուգման գործառույթների պատշաճ եւ արդյունավետ իրականացումը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում` հատուկ ընթացակարգով` հաշվի առնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ հեղինակի առաջարկությունը: