Թաքուն ծխելու նուրբ արվեստը. ինչպես են քաղաքացիները շրջանցում օրենքը, ինչ են առաջարկում տնտեսվարողները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքն ուժի մեջ է արդեն շուրջ 1.5 ամիս։ Այն վերաբերում է նաև նարգիլեների օգտագործմանը։ Նարգիլե թույլատրվում է օգտագործել այն դեպքում, եթե չի պարունակում ծխախոտահումք և նիկոտին։ Նարգիլե ակումբի սեփականատեր Ժորա Փանոսյանի կարծիքով՝ օրենքում այս մասով բաց կա։

«Ոչ մի երաշխիք չկա, որ այդ խառնուրդներն ավելի անվտանգ են, քան այն խառնուրդները, որոնք դարերով պարունակել են ծխախոտահումք, նիկոտին։ Մարդիկ դրանցով են սիրում նարգիլե ծխել»,- ասում է Նարգիլե ակումբի սեփականատեր, «Նարգիլեի գործարար համագործակցության» միության ՀԿ-ի նախագահ Ժորա Փանոսյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշում է՝ օրենքն ընդունել են երկար քննարկումներից հետո, և վստահեցնում՝ հավասարակշռված մոտեցմամբ օրենք է։ Բացի այդ, նախարարը կարծում է, որ ռեստորանային բիզնեսը ծաղկում է։

«Մենք արձանագրում ենք, որ ծխող մարդիկ ողջունում են այս կանոնի ներդրումը։ Հայաստանը, կարելի է ասել, տուրիստական մեծ հոսք ունի, և ռեստորանային գործունեությունը ծաղկման ընթացքում է»,- նշում է Ավանեսյանը։

Նարգիլե ակումբի սեփականատերն ասում է՝ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հնարավոր չի եղել խուսափել այցելուներ կորցնելուց։ Ըստ նրա՝ անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ՝ հաճախորդների մոտավորապես 35 տոկոսն այլևս չի այցելում իրենց ակումբ։

Տնտեսվարողները հաճախորդներին առաջարկում են օբյեկտի տարածքից դուրս ծխել, եթե ոչ, ապա ծխախոտ օգտագործող քաղաքացին կարող է տուգանվել 50 հազար դրամով, իսկ իրենք՝ 150-200 հազարով։

Որ օրենքում այդ բացերը կշտկվեն՝ Փանոսյանն ասում է՝ նախադրյալներ կան։ Այսպես է կարծում Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկումից հետո, երբ Նարգիլե ակումբի սեփականատերերն առաջարկներ են ներկայացրել և իշխանական որոշ պատգամավորների համար դրանք ընդունելի են եղել։ Ասում է՝ իրենց հաճախորդների շարքում անգամ իշխանական պատգամավորներ և Առողջապահության նախարարության աշխատակիցներ կան։ Օրենքը մշակողներին առաջարկել են, որ նարգիլե ծխողների համար առանձին սրահներ լինեն, որպեսզի տհաճություն ու վնաս չպատճառեն շրջապատի մարդկանց, ինչպես նաև նարգիլե ակումբների համար սահմանել առանձին լիցենզիա, իսկ անհավասար մրցակցային պայմաններից խուսափելու համար սեփականատերերը պատրաստ են իրենց ակումբներից հանել խոհանոցը և վճարել հարկեր:

Թեև հանրային սննդի օբյեկտներում տեսանելի վայրում ծխելն արգելող ցուցանակներ կան, և մոխրամանները հավաքվել են սեղաններից, սակայն լինում են դեպքեր, երբ այցելուները, չենթարկվելով օրենքին, միևնույն է, ծխում են։ Հանրային սննդի կետերը հետևո՞ւմ են օրենքի պահանջներին, թե՞ ոչ՝ վերահսկում է Ոստիկանությունը, բայց տնտեսվարողներն արձանագրում են՝ հսկողությունը պատշաճ կերպով չի իրականացվում։

Թե օրենքի ուժի մեջ մտնելուց հետո քանի՞ տնտեսվարող ու քաղաքացի է տուգանվել, Ոստիկանությունից ասացին՝ գրավոր դիմումի դեպքում կպատասխանեն։

Հայաստանում ավելի քանի 5,500 մարդ ամեն տարի մահանում է ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններից: Որքանով հանրային սննդի օբյեկտներում ծխելու արգելքը դրական իմաստով կփոխի այս վիճակագրությունը, հնարավոր կլինի գնահատել միայն տարիներ անց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան