Թուրքիայում, Ադրբեջանում և Ռուսաստանում 55 ձերբակալված լրագրող կա․ Եվրոպայի խորհուրդը զեկույց է հրապարակել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրոպայի խորհուրդը հրապարակել է լրատվամիջոցների ազատության և լրագրողների անվտանգության սպառնալիքների մասին ամենամյա զեկույցը։ Այն ներառում է 2021 թվականը և Ուկրաինայում պատերազմի սկիզբը՝ Ռուսաստանում տիրող իրավիճակի և ռուս լրագրողների իրավունքների խախտումների վրա շեշտադրումով։

Զեկույցում հրապարակվել է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում 56 բանտարկված լրագրողների ցուցակը։ Թուրքիայում ճաղերի հետևում է 34 լրագրող, 10-ը՝ Ղրիմում ռուսական իշխանությունների վերահսկողության տակ (զեկույցում Ղրիմում ձերբակալվածներին անվանում են ձերբակալված Ուկրաինայի տարածքում), 7 լրագրող ձերբակալված է Ռուսաստանում (այդ ժամանակ ԵԽ կազմում), 4-ը՝ Ադրբեջանում, իսկ մեկը՝ Ջուլիան Ասանժը՝ Մեծ Բրիտանիայում։

Ռուսական ցուցակում ընդգրկված են «Կոմերսանտ»-ի և «Վեդոմոստի»-ի նախկին հատուկ թղթակից Իվան Սաֆրոնովը, որը ներկայում Մոսկվայում է՝ պետական դավաճանության գործով դռնփակ անցկացվող դատավարության մեջ, Դաղստանի «Չեռնովիկ» թերթի լրագրող Աբդուլմումին Գաջիևը, «Ռոսդերժավա» հրատարակության լրագրողներ Ալեքսանդր Դորոգովը և Յան Կոտելևսկին, «BlogSochi» հրատարակության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Վալովը, «Տոմսկի» լրագրող Իգոր Կուզնեցովը և ինգուշական Fortanga.ORG հրատարակության խմբագիր Ռաշիդ Մայսիգովը:

Ղրիմում ձերբակալված լրագրողներն են Ամետ Սուլեյմանովը, Ասան Ախմետովը, Մառլեն Ասանովը, Օսման Արիֆմեմետովը, Ռեմզի Բեկիրովը, Ռուստեմ Շեյխալիևը, Սերվեր Մուստաֆաևը, Սեյրան Սալիևը, Տիմուր Իբրահիմովը և Վլադիսլավ Եսիպենկոն։

Զեկույցը պատրաստվել է ԵԽ գործընկեր 15 հասարակական կազմակերպությունների կողմից՝ լրագրության պաշտպանությանն ու լրագրողների անվտանգությանը նպաստելու համար։ Հարթակը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի կողմից 2015 թվականին՝ ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության սպառնալիքների մասին տեղեկություններ հավաքելու և տարածելու համար։ Այն հրապարակում է լրագրողներին և լրագրությանը սպառնալիքների վերաբերյալ ահազանգերը, ինչպես նաև երկրների արձագանքներն այդ ահազանգերին:

Տաթև Ֆռանգյան