Մեր երկիրը նպատակ չունի, զարգանում է տարերայնորեն. ապոլիտիկ զրույց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նրա կարծիքով՝ ցանկալի է, որ հոգևորականը լինի քաղաքականությունից բարձր, բայց երբեմն հանգամանքները ստիպում են անդրադառնալ քաղաքական խնդիրներին, որովհետև դա՛ են պահանջում հոտի շահերը:

Ըստ Միքայել սրբազանի՝ բարկությունը թեև 7 մահացու մեղքերից մեկն է համարվում, խոսքն անհիմն ցասման մասին է, բայց, եթե եպիսկոպոսը տեսնում է, որ մարդը գնում է դեպի անդունդ, նա պարտավոր է բարկանալ:

Զրույցն այնուհետև ընթացավ վրեժի, վրեժխնդրության շուրջ: Արքեպիսկոպոսի կարծիքով՝ պարտադիր չէ, որ այդ հասկացությունը մեկնաբանվի որպես զուտ ֆիզիկական վրեժխնդրություն թշնամուց՝ վրեժը կարող է լուծվել նաև ամրանալով, զարգանալով, ազգի համար բարիքներ ստեղծելով: Ապրիլի 24-ը մենք՝ հայերս, նշում էինք՝ ցույց տալու համար, որ խնդիր ունենք: Բայց վերջին երկու տարում, ըստ արքեպիսկոպոսի, կարծես թե պարզվել է, որ մենք ոչ մի խնդիր չունենք:

Հաղորդման հյուրի համոզմամբ՝ ոչ մի մարդկային էակ ի ծնե հակված չէ դեպի չարիքը՝ նա ընտրում է դա իր հոժար կամքով, և միշտ բարին ընտրելու հնարավորություն ունի: Մարդն անձնապես և հասարակությունն իր ընդհանրության մեջ պատասխանատու է պետության ընթացքի համար և, սրբազանի կարծիքով, արտաքին ուժերն այդ ընթացքի վրա ազդեցություն չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում: