Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, բայց հակամարտության դեպքում թուրք զինվորականների չի ուղարկի․ Չավուշօղլու

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավորը, սակայն նախ պետք է հասկանալ, որ հակամարտության դեպքում թուրք զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Այս մասին CNN Turk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Korrespondent-ը։

«Մենք չենք կարող դառնալ անվտանգության երաշխավոր, մինչև չհասկանանք՝ դա ինչ է նշանակում, բոլորը հավանություն են տալիս անվտանգության երաշխիքների 5+1 ձևաչափին»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Անկարան դեմ է որպես երաշխավոր հանդես գալ ՆԱՏՕ-ի կոլեկտիվ անվտանգության 5-րդ կետի օրինակով։

«ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Կանադան այս կետը մերժել են։ Իհարկե, Թուրքիան ևս այն չի ընդունի։ Հակամարտության դեպքում թուրք զինվորականներին Ուկրաինա ուղարկելու մասին խոսք անգամ չի կարող լինել։ Մենք փորձում ենք հասկանալ, թե երաշխավորի ո՞ր տարբերակը կարող է արդյունավետ այլընտրանք լինել»,- ասել է Չավուշօղլուն։

Տաթև Ֆռանգյան