Հայաստանն ավտորիտար ռեժիմից անցել է հիբրիդային կառավարման ռեժիմի․ «Freedom House»-ի նոր զեկույցը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

«Freedom House»-ը հրապարակել է «Nations in Transit 2022» տարեկան զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանին։

Զեկույցում նշվում է, որ այս տարի, 21-րդ դարում առաջին անգամ, «Nations in Transit 2022» եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում կառավարման ձևը հիբրիդային ռեժիմն է դարձել: Չորս ժողովրդավարական երկրներ՝ Հունգարիան, Չեռնոգորիան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան այս գորշ գոտում հայտնվել էին 2004 թվականից ի վեր, երբ սկսվեց ժողովրդավարական անկման  շրջանը: Ըստ զեկույցի՝ «նույն ժամանակահատվածում երեք ավտորիտար ռեժիմներ կատարեցին ժողովրդավարական քայլեր և համալրեցին հիբրիդային ռեժիմների շարքերը՝ Մոլդովան, Կոսովոն, այժմ՝ նաև Հայաստանը»։ Այն երկրները, որոնք ավտորիտար կառավարումից անցել են հիբրիդայինի, մի փոքր ավելի խոստումնալից պատկեր ունեն, թեև դեռևս չեն համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

«Հայաստանում, օրինակ, 2018-ին քաղաքացիներն օգտվել են բողոքի ալիքից և մի շարք մրցակցային ընտրություններ են անցկացվել, որոնցից վերջինը՝ 2021 թվականինը, վճռականորեն վերջ է դրել «Հանրապետական կուսակցության» բազմամյա կառավարմանը։ Գործող պաշտոնատար անձինք փոխարինվեցին քաղաքական գործիչների նոր սերնդով, որոնք, չնայած նկատելի թերություններին, պահպանում են հավատարմությունը ժողովրդավարությանը և հանրային շահերին:  Ժողովրդավարական կառավարման ջատագովները ուժ են ստանում քաղաքական գործիչների նոր սերնդից»,- մասնավորապես, ասվում է զեկույցում:  Փաստաթղթում նշված է, որ Հայաստանում քաղաքացիական հասարակության տեղական խմբերը կարողացել են կանխել իշխող կուսակցության կողմից  օրինագծի ընդունումը, որը Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կդներ ավելի մեծ վերահսկողության ներքո:

Զեկույցում անդրադարձ կա նաև Ադրբեջանին և նրա կողմից ԼՂ-ում սանձազերծված պատերազմին։ Նշվում է, որ Իլհամ Ալիևն Ադրբեջանի նախագահի պաշտոնում հորը փոխարինեց 2003 թվականին, և այդ պահից սկսած երկիրն ավելի մեծ հետընթաց է ունեցել, քանի որ ռեժիմը սկսեց ոչնչացնել ընդդիմադիր կուսակցությունները, անկախ լրատվամիջոցները և հետապնդել քաղաքացիական ակտիվիստներին: Ըստ զեկույցի՝ «2020 թվականին Ալիևը ռազմական հարձակում սկսեց հայկական ուժերի դեմ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածքում՝ սպանելով հազարավոր մարդկանց և շատերին տեղահանելով։ Հակամարտությունը, որը լրջորեն ապակայունացրեց տարածաշրջանի անվտանգային իրավիճակը, Բաքվին նոր տարածքներ բերեց, ամրապնդեց Ալիևի քաղաքական դիրքերը և հիմքեր ստեղծեց ազատ արտահայտվելու իրավունքի հետագա ճնշման համար: Այս ռեպրեսիվ միջավայրում մշտական սոցիալական խնդիրները շարունակում են խորանալ»:

Տաթև Ֆռանգյան