Ադրբեջանն ակտիվորեն ավտոճանապարհ է կառուցում նաև դեպի Հայաստանի հետ սահման․ Իլհամ Ալիև

Լուրեր

10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնական Բաքուն մեծ հույսեր է կապում Երևանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Բրյուսելի մասնակցության առումով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Մենք մեծ հույսեր ենք կապում ԵՄ, հատկապես նախագահ Շառլ Միշելի ջանքերի հետ, որն արդեն ակտիվ մասնակցում է այս գործընթացում։ Նա արդեն լավ ծանոթ է գործընթացի հետ։ Կարծում եմ, որ դա շատ խոստումնալից միջավայր է ստեղծում հաջող բանակցությունների համար»,-ասել է Ալիևը։
Նա նշել է, որ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումը (Փաշինյան-Միշել-Ալիև) բանակցային գործընթացի զարգացման իմաստով «ելակետ է» համարում։

«Դրանից հետո մենք աշխատում ենք, ԱԳՆ աշխատում է, իմ աշխատակազմն էլ կապի մեջ է ձեր թիմի հետ և մենք պատրաստ ենք սկսել, ինչպես պայմանավորվել ենք։ Կարծում եմ կարևոր է, որ մենք շարունակենք այս առաջընթացը և որ երկու կողմերն էլ հավատարիմ մնան պայմանավորվածություններին»,-ասել է Ալիևը։

Նա նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ Ադրբեջանի տրանսպորտային կապի հարցը հստակեցնելու անհրաժեշտության մասին է խոսել։ ուշագրավ է, որ ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանին սպառնացող ու միջանցք պահանջող Ալիևը խոսել է տրանսպորտային ու հաղորդակցման կապի մասին։

«Ադրբեջանական կողմն արդեն 100 կմ-ից 60 կմ-ից ավելի երկաթուղի է անցկացրել իր տարածքում և ակնկալում է, որ աշխատանքը ավարտին կհասցվի 2023 թվականին։ Ադրբեջանն ակտիվորեն ավտոճանապարհ է կառուցում նաև դեպի Հայաստանի հետ սահման։ Ճանապարհի ադրբեջանական հատվածը պատրաստ կլինի հաջորդ տարվա վերջին»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ Հայաստանը դեռևս չի անցել երկաթուղային ու ավտոմոբիլային ճանապարհներին։

«Ցավոք, Հայաստանը դեռ տեխնիկատնտեսական հիմնավորմանը չի անցել, որը խոսում է այն մասին, որ գործընթացը կարող է ձգձգվել։ Բրյուսելում հանդիպմանը ՀՀ վարչապետը չի հստակեցրել ավտոմոբիլային ճանապարհի աշխարհագրական կոորդինատները»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ հարցը բարձրացրել է ապրիլի 4-ի տեսահանդիպմանն ու ապրիլի 6-ի հանդիպմանը, սակայն պատասխան չի ստացել։

Բացի այդ Ալիևը նշել է, որ «շրջադարձային» է համարում այն, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները՝ հարաբերությունները կարգավորելու համար։

«Մենք դրական ենք գնահատում հայկական կողմից այս մասին համապատասխան հայտարարությունները։ Հիմա ժամանակն է, որ երկու կողմերն էլ ապացուցեն իրենց լրջությունը բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Էմմա Չոբանյան