Արթիկի փլուզված շենքի տարհանված բնակիչների հարցը դեռևս անորոշ է

Լուրեր

12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 17:02
Ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տվել Արթուր Հարությունյանին․ Աբովյանի ընտրություններին մասնակցելու հայտը թերի է եղել
12.11.2026 | 16:50
«Նոր Զովք»-ի արտադրամասում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել․ մի շարք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
12.11.2026 | 16:39
ՔՊ-ն մերժեց Հայաստանում ժողովրդավարության նահանջի վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
12.11.2026 | 16:28
ՖԻՖԱ-ի նախկին նախագահ բռնապետ է անվանել Ջանի Ինֆանտինոյին
12.11.2026 | 16:20
Վարչապետի աշխատավարձը 1,5 միլիոնից 2 մլն 662 հազար առայժմ չի դառնա․ երկու ամսով հետաձգվեց Փաշինյանի և մյուս պաշտոնյաների աշխատավարձերին վերաբերող նախագծի քննարկումը
Բոլորը

Հունիսի 22-ի գիշերը փլուզվել է Արթիկ քաղաքի Սասունցի Դավիթի փողոցի թիվ 13 բնակելի շենքը, որից հետո բնակիչներին տարհանել են։

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը Factor.am-ի հետ զրույցում մանրամասնեց ներկայացրեց․ «Գիշերը 23,00-ին ահազանգ ենք ստացել, գնացել ենք դեպքի վայր, տեսել ենք պատը փլուզված է, հետո համապատասխան մարմիններին տեղեկացրել ենք, մինչև իրենց՝ դեպքի վայր գալը որոշում ենք կայացրել բնակիչներին տարհանել։

Այս պահին էլ մարզպետարանի աշխատակիցները դեպքի վայրում են»։ Քաղաքապետի խոսքով՝ շենքը վթարային չէ, սակայն «երկրաշարժ տեսած է»․ «Երեկ էլ անձրև էր եկել, երևի անձրևից էլ պատերը ճաքել էին, փլուզվել է»,-ասաց Վարագյանը։

Մեր դիտարկմանը, որ կարծես թե Արթիկը դիմացկուն չէ անձրևների, նախորդ տարի էլ ջրհեղեղի պատճառով վնասներ գրանցվեցին, քաղաքապետը նկատեց, որ ջրհեղեցի հետ կապված Կառավարությունը բավականին գումար է հատկացրել, «ջրատարների մաքրման աշխատանքները ընթանում են»։

Տեղեկացնենք, որ փլուզված շենքում բնակվում է 51 բնակիչ, սակայն ոչ բոլորին են տարհանել, քանի որ շենքի միայն մի հատվածն է փլուզվել։

Հետաքրքրվեցինք՝ տարհանված բնկաիչները որտե՞ղ են բնակվելու, քաղաքապետն ասաց․ «Իրենց բարեկամների տանը, ժամանակավոր կացարանների հնարավորություն չունենք։

Հիմա որոշում ենք կայացնելու, թե ինչ անենք»։ Քաղաքապետի խոսքով՝ խնդիրը քննարկվելու է Կառավարության ներկայացուցիչների հետ, որից հետո է որոշում կայացվելու։