ՔՊ-ականներն օրենքի նոր նախագծով նպատակ ունեն ԱԳՆ-ում ձևավորել միջին դասի դիվանագետների խումբ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Իշխանական պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Հռիփսիմե Գրիգորյանը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ են առաջարկում։ Դրանք բազմաթիվ են, մասնավորապես առաջարկվում է 4-րդ հոդվածի 1-ին մասում «քարտուղարը դիվանագիտական ծառայող է, որն» բառերը փոխարինել «քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն» բառերով, իսկ «ներկայացուցչությունների» բառը՝ «ծառայության մարմինների» բառերով։ Առաջարկվում է նաև նույն հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը ունի տեղակալ, որը քաղաքացիական ծառայող է և ի պաշտոնե համակարգում է նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքը»։

Ըստ նախագծի՝ օրենքի 50-րդ հոդվածը պետք է շարադրել հետևւյալ խմբագրությամբ. «Դիվանագիտական անձնագրի տրամադրման կարգը 1. Դիվանագիտական անձնագիրը տրամադրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը՝ համաքաղաքացիական անձնագրի հիման վրա՝ առավելագույնը հինգ տարի վավերականության ժամկետով: Դիվանագիտական անձնագիր տրամադրելու, հաշվառելու, հետ վերցնելու և անվավեր ճանաչելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:»: Օրինագծի ընդունման դեպքում ակնկալվում է, որ ԱԳՆ-ում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն նախարարության աջակցող կառուցվածքային ստորաբաժանումներում կներդրվի քաղաքացիական ծառայության համակարգը: Գլխավոր քարտուղարը (որը դիվանագիտական պաշտոն է) կունենա տեղակալ, որը կհամարվի քաղաքացիական ծառայող։ Դիվանագիտական աստիճանների սանդղակում կիրականցվի փոփոխություն, ըստ որի՝ կփոփոխվեն 2-րդ և 1-ին քարտուղարների դասային աստիճանները: Տվյալ փոփոխությունը հնարավորություն կտա օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում ՀՀ դիվանագետներին գործուղել առնվազն 3-րդ քարտուղարի դիվանագիտական աստիճանով:

Ակնկալվում է, որ փոփոխությունների արդյունքում հնարավոր կլինի ՀՀ ԱԳՆ-ում ձևավորել միջին դասի դիվանագետների խումբ, որը ժամանակի ընթացքում կպահպանվի և կավելանա՝ հնարավորություն տալով ՀՀ ԱԳՆ-ին առավել լայն ընտրություն ունենալ տարբեր պաշտոնների նշանակման ժամանակ: Հայաստանի քաղաքացիներին դիվանագիտական անձնագրերի տրամադրումը կիրականացվի ՀՀ քաղաքացու անձնագրի հիման վրա, ինչը կբացառի հետագայում հատկապես զինապարտ ՀՀ քաղաքացիների զինհաշվառման հետ կապված խնդիրների առաջացումը, կապահովի շահագրգիռ գերատեսչությունների միասնական տեղեկատվական բազայի ձևավորումը, կհստակեցվի դիվանագիտական անձնագրերի տրամադրմանը և մերժմանն առնչվող հարաբերությունների կարգավորումը: Նշենք, որ այս նախագիծը դեռևս ընդգրկված չէ լիագումար նիստերի օրակարգում։

Մերի Մարտիրոսյան