Զաքիր Հասանովը բացահայտել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմում շուրջ 11․000 ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բացահայտել է, թե քանի զինծառայող է վիրավորել Արցախյան երկրորդ պատերազմում։ Նա նշել է, որ նրանց թիվը շուրջ 11․000 է։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այսօր ելույթ ունենալով ՊՆ գլխավոր կլինիկական հոսպիտալի ստեղծման 30-ամյակին նվիրված միջոցառմանը, Զաքիր Հասանովը շնորհակալություն է հայտնել պատերազմի ժամանակ վիրավորներին տարհանած բուժաշխատողներին, որոնք «բուժօգնություն են տրամադրել 11․110 ադրբեջանցի զինծառայողի»։

Հասանովը նաև նշել է, որ 259 վիրավոր էլ բուժման համար ուղարկվել է արտերկիր։

Հավելենք, որ պատերազմից հետո Ադրբեջանը պաշտոնապես վիրավորների նման թիվ չէր հրապարակում։ Մասնավորապես, պատերազմից հետո Ադրբեջանի ՊՆ-ի հրապարակած տվյալներով՝ 1245 զինծառայող է վիրավորվել, որոնք բուժվում էին հիվանդանոցներում։ Զոհերի թիվն էլ, ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական տվյալների, 2783 էր, իսկ թարմացված տվյալներով՝ 2908, ևս 6-ը համարվում են անհետ կորած։

Էմմա Չոբանյան