«Մինչ մենք սկսենք «Բայրաքթար» սարքել, հակառակորդն ավելի հզոր զենք կունենա. թռիչք է պետք». Հովիկ Մուսայելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Factor TV-ի «A-politic» հաղորդաշարի հյուրն է «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ընդհանրապես ժամանակակից տնտեսության զարգացման կարևորագույն գրավականներից մեկը նա համարում է սեփական միկրոէլեկտրոնիկա ունենալը: Այդ առումով, մասնագետի տեսանկյունից, Հայաստանը 30 տարվա ընթացքում կորցրել է այն առաքելությունը, այն գործառույթը, որը նրան տրված էր խորհրդային շրջանում:

Առաջին արցախյան պատերազմում հաղթելուց հետո, Մուսայելյանի խոսքով, մենք շուրջպար էինք բռնում, կենացներ էինք ասում, իսկ մեր հակառակորդը պատրաստվում էր: Եթե հիմա մենք որոշենք հարվածային թռչող սարքեր արտադրել և դրան հատկացնենք, ենթադրենք, 5 տարի, ապա Ադրբեջանն այս ընթացքում, շատ հնարավոր է, կստեղծի կամ կգնի շատ ավելի արդիական զենք: Հետևաբար, պետք է բեկումնային, թռիչքային զարգացում:

Այդ համատեքստում հաղորդման հյուրը կարևորում է սփյուռքի մասնագետների  ներգրավումը, իսկ այդ գործընթացի հաջողությունը շատ բանով պայմանավորված է հայաստանյան պետական, հասարակական շրջանակների ակտիվությունից՝ պատվերը, պահանջարկը պետք է ձևավորվի Հայաստանում: Միևնույն ժամանակ, այստեղ կադրերի պատրաստմանն անհրաժեշտ է նոր որակ տալ՝ հաշվի առնելով, որ մեր երկիրը կարող է հետաքրքիր լինել, ավելին՝ զարմացնել աշխարհին ոչ թե արտադրանքի, ընկերությունների կամ մասնագետների քանակով, այլ որակով՝ բարդ բացառիկ ծրագրեր և արտադրատեսակներ ստեղծելով:

Մանրամասները՝ տեսանյութում: