Ադրբեջանի կազմում երբե՛ք չենք լինելու՝ մահվան դատավճիռ է դա․ ՀՀ-ին և Ադրբեջանին է առնչվում այդ բանակցությունը․ Դավիթ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Բավականին շատ տեղեկատվություն հրապարակվեց Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման վերաբերյալ: Դուք ի՞նչ գնահատական ունեք հանդիպման, ինչպես նաև հայտարարված արդյունքների վերաբերյալ, արդյո՞ք ունեք մտահոգություններ:

-Դուք քաջատեղյակ եք՝ պաշտոնական Ստեփանակերտը տարիներ շարունակ ունեցել է իր հստակ դիրքորոշումը ընդհանրապես բանակցային գործընթացի վերաբերյալ, մեր ապագայի վերաբերյալ՝ առավել ևս: Մենք միշտ կարևորել ենք ցանկացած բանակցություն, հանդիպում՝ համարելով ավելի գերադասելի, քան բախումն ու պատերազմը, բնական է: Բայց, միևնույն ժամանակ, մենք ունենք մեր «կարմիր գծերը», որոնց մասին մշտապես, հատկապես վերջին ժամանակահատվածում ավելի հաճախակի ենք խոսում, և այդ «կարմիր գծերը» չեն փոփոխվում, ավելին կարող եմ ասել՝ ավելի զգայուն են դարձել: Այդ «կարմիր գիծը» հետևյալն է՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, որևէ ձևով մեզ չենք պատկերացնում Ադրբեջանի կազմում, դա արցախահայության համար պարզապես կլինի մահվան դատավճիռ: Բայց այս բանակցությունները, ինչպես մենք տեսանք հաղորդագրություններից, հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, առնչվում էին Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերություններին: Իհարկե, Արցախյան հիմնախնդիրը մի մեծ ռազմական, ռազմաքաղաքական, աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական տիրույթ է, որտեղ կան նաև Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները և Արցախ-Ադրբեջան փոխհարաբերությունները, իհարկե, սրանք փոխկապակցված են, բայց, այնուամենայնիվ, առանձին գործընթացներ են:

–Պարո՛ն Բաբայան, այդ տարածված հայտարարություններում որևէ խոսք չկար Արցախի մասին՝ բացառությամբ այն նշումը, որ Նիկոլ Փաշինյանն է արել, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետը ներկայացրել է Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի իրականացրած գործողությունները: Բայց այն, որ չկա որևէ նշում ընդհանրապես Արցախի վերաբերյալ, կարգավիճակի վերաբերյալ, գոնե պաշտոնական տեքստում, դա ի՞նչ է նշանակում, այդ հարցը հետագայո՞ւմ է քննարկվելու, այս պահին չկա՞ որևէ կոնսենսուս. այս հանգամանքը Ձեզ ի՞նչ է հուշում: Չմոռանանք նաև այն, որ Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանի հինգ հարցերին ի պատասխան՝ նշել էր, որ պետք է արցախահայության իրավունքները որոշվեն և կարգավիճակը քննարկվի, բայց կոնկրետ այս հանդիպման արդյունքներում նշում չկար, իմ հարցն այդ մասին է:

-Եթե նշում չկա, ուրեմն չի քննարկվել, և քննարկվել են, ինչպես ես արդեն ասացի, Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունները: Կրկնում եմ՝ մեզ համար որևէ այդպիսի հեռանկար չկա, ընդհանրապես քննարկման առարկա էլ չէ մեզ համար Ադրբեջանի կազմում լինելը: Սա, կարծում եմ, բոլորի համար պարզ է: Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունների գոնե ինչ-որ կերպ կարգավորումն արդեն այլ գործընթաց է, և չի կարող փոխկապակցվել Արցախի կարգավիճակի հետ՝ Ադրբեջանի կազմում: Ես չեմ պատկերացնում, նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել, որ կարող է լինել Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն, որը կճանաչի Արցախը Ադրբեջանի մաս: Սա պարզապես հնարավոր չէ, չեմ էլ ուզում մտածել այդ մասին: Դրա համար մենք ունենք մեր «կարմիր գծերը», հասկանում ենք, որ սրանք երկու տարբեր գործընթացներ են։ Այո՛, փոխկապակցված են, կան առնչություններ, բայց այս է «կարմիր գիծը», և եթե Ադրբեջանի այդ նախապայմանները չեն ընդունվում, ուրեմն այդ գործընթացն ընթանում է այլ՝ զուգահեռ տիրույթում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան