Ռուսաստանում լրագրողներին կարգելվի մեջբերել «ֆեյք» ճանաչված լրատվամիջոցների հաղորդումները

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսաստանում լրագրողները պատասխանատվություն կկրեն այն լրատվամիջոցների հաղորդումները մեջբերելու համար, որոնք իշխանությունների կողմից անարժանահավատ են ճանաչված։ Այս մասին է վկայում չորեքշաբթի Պետդումա ներկայացված օրինագիծը։ Խոսքը, մասնավորապես, արտասահմանում ռուսական զինված ուժերի գործողությունների և նրանց վարկաբեկմանն ուղղված «ֆեյք» տեղեկատվության մասին է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լրատվամիջոցների մասին գործող օրենքի համաձայն՝ կեղծ տեղեկատվության համար պատժվում է միայն այն լրատվամիջոցը, որն առաջինն է հրապարակել այն։ Իսկ այն լրատվամիջոցները, որոնք մեջբերել են հաղորդագրությունը, պատասխանատվություն չեն կրում։ Բացառություն է արվում միայն հանցագործություններից տուժած երեխաների անձնական տվյալների բացահայտման դեպքում։

Չորեքշաբթի մի խումբ պատգամավորների կողմից Պետդումա ներկայացված օրինագծով առաջարկվում է փոփոխություն կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և ընդլայնել բացառությունների թիվը, ինչը թույլ կտա պատասխանատվության ենթարկել այն լրատվամիջոցներին, որոնք ոչ թե «ոչ ճշգրիտ տեղեկատվության» առաջնային աղբյուր են եղել, այլ մեջբերել են այն։

Տաթև Ֆռանգյան