Անկարան մոտենում է «կարմիր գծին»․ ԵԽԽՎ նախագահն ակնարկել է, որ Թուրքիային կարող են հեռացնել կազմակերպությունից

Լուրեր

10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանի հեռացումը Եվրոպայի խորհրդից աննախադեպ քայլ էր, սակայն, ըստ ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսի, դա կարող է կրկնվել։ Այս մասին նա հայտարարել է ուկրաինական «Европейская правда»-ի հետ զրույցում։

Քոքսը պատմել է՝ ինչպես է տեղի ունեցել Եվրախորհրդի մարմինների միջև այս հարցի քննարկումը, և ովքեր են դեմ եղել Ռուսաստանի դուրս գալուն։ Նա վստահեցրել է, որ սա իսկապես կոշտ որոշում է, և ԵԽ մարմինները դեռ նման որոշում չէին ընդունել։

Նրա խոսքով՝ հիմա Եվրոպայի խորհրդում կա հնարավորություն և ընթացակարգ՝ պատժել ցանկացած անդամի, որն իրականացրել է Կանոնադրության կոպիտ խախտում։

«Պատերազմի դեպքում արդեն պարզ է. այժմ ցանկացած պետություն, որը ռազմական ագրեսիա կսկսի ԵԽ-ի մեկ այլ անդամի դեմ, կկորցնի իր տեղը կազմակերպությունում»,- պարզաբանել է նա՝ հավելելով․ «Մյուս «կարմիր գիծը», հավանաբար, լինելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի զգայուն որոշումները չկատարելը։ Մենք նման պատմություն ունենք Թուրքիայի հետ, որի դեմ կա երկու որոշում ՝քուրդ քաղաքական գործիչ Դեմիրթաշի և իրավապաշտպան Քավալայի հետ կապված։ Նրանք երկուսն էլ, ինչպես գտնում է ՄԻԵԴ-ը, ապօրինաբար են մնում բանտում։ Թուրքիան մոտենում է «կարմիր գծին»,  քանի որ եթե չեք ցանկանում իրականացնել դատարանի որոշումը, ապա պարզ չէ՝ ինչու եք Եվրոպայի խորհրդի անդամ»։

Քոքսը հիշեցրել է՝ նման ընթացակարգ է սկսվել նաև Ադրբեջանի դեմ, սակայն հետագայում Բաքուն գնացել է զիջման և ազատ արձակել ընդդիմադիր Իլգար Մամեդովին։

 

 

Էմմա Չոբանյան