Ինչպես է հաստատվում ամերիկյան օգնության չափը Հայաստանին

Լուրեր

15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրերս ԱՄՆ վարչակազմը հրապարակել է 2023 թվականի համար արտաքին հատկացումների բյուջեի իր նախագիծը, ուր Հայաստանին տրամադրվող ամերիկյան տնտեսական օգնությունը կազմում է 23,405,000, իսկ ռազմականը՝ 600 հազար դոլար:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ ըստ Ամերիկայի հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարության՝ վարչակազմը որևէ միջոց չի նախատեսել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական ծրագրերի համար: Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախումբն իր հայտարարության մեջ հիասթափություն է հայտնել վարչակազմի նախագծի կապակցությամբ՝ շեշտելով, որ շաբաթներ առաջ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված 2022 թվականի արտաքին հատկացումների գծով բյուջեն զգալիորեն մեծ է վարչակազմի այս տարվա առաջարկած ամերիկյան օգնության չափից: Հիշեցնենք, որ 2022թ-ի ընթացքում ԱՄՆ Կոնգրեսը Հայաստանի համար նախատեսել է 45 միլիոն դոլարի օգնություն և 2 միլիոն դոլար Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար:

«Մենք հիասթափված ենք, որ նախագահ Բայդենի տարեկան բյուջեն, որը հրապարակվել է կառավարական հաշվետվությունից հետո, որում նշված է Ադրբեջանին ավելի քան 164 մլն դոլար ռազմական օգնություն հատկացնելու մասին, Հայաստանի աջակցությունը 24 մլն դոլարից մի փոքր ավելի է ու չի ներառել որևէ կոնկրետ գումար Արցախին օգնելու համար», – նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Վաշինգտոնի Հայ Դատի հանձնախմբի ղեկավարը հույս է հայտնել, որ Կոնգրեսում իրենց գործընկերները և ամերիկահայ համայնքային ակտիվիստները կաշխատեն հատկացումների գործընթացի ուղղությամբ՝ ամերիկյան օգնության չափը Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին կտրուկ ավելացնելու համար։

«Ամերիկայի ձայն»-ը դիմել է ամերիկահայ մեկ այլ կազմակերպության ՝ Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ Մարիամ Խալոյանին՝ խնդրելով ներկայացնել Հայաստանին ամերիկյան օգնության տրամադրման և ընդհանրապես ԱՄՆ-ում բյուջեի ընդունման ընթացակարգը: Ըստ Մարիամ Խալոյանի՝ վարչակազմի առաջարկած նախագիծը վերջնական չէ և պետք է անցնի երկար ընթացակարգ՝ վերջնական գումարի ձևավորման և բյուջեի հաստատման համար: Այս հարցում նա ևս կարևորում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականների ու ամերիկահայ համայնքի ներգրավվածությունը, որոնց ջանքերի շնորհիվ, սովորաբար, հնարավոր է դառնում ազդել Հայաստանին տրամադրվող օգնության չափաբաժնի որոշման վրա:

Խալոյանը շեշտում է, որ նախկինում ևս վարչակազմի կողմից առաջ քաշած նախագծում Հայաստանին տրամադրվող ամերիկյան օգնության չափաբաժինը սովորաբար լինում է ավելի փոքր՝ համեմատած ԱՄՆ Կոնգրեսի հաստատած գումարի հետ, սակայն ԱՄՆ նախագահի ու վարչակազմի առաջարկած գումարը նախնական է: Դրանից հետո վարչակազմի բյուջեի նախագիծը ուղարկվում է ԱՄՆ Կոնգրես, ուր երկու պալատների՝ Ներկայացուցչների տան ու Սենատի օրենսդիրները սկսում են քննարկումներ իրականացնել առաջարկված բյուջեի նախագծի շուրջ: Հայաստանին տրամադրվող օգնության չափը, ինչպես նաև այլ հատկացումներ սկզբում քննարկվում են և հաստատվում Ներկայացուցիչների տան հատկացումների ենթահանձնաժողի, ապա նաև հանձնաժողովի կողմից, իսկ այնուհետև քվերակության դրվում Ներկայացուցիչների տան հարթակում:

Խալոյանը հիշեցնում է, որ այս նույն ընթացակարգը վերաբերում է նաև ԱՄՆ Սենատին, որի հատկացումների գծով ենթահանաձնաժողովը, իսկ այնուհետև հանձաժողովը քննարկում ու հաստատում են բյուջեն, որից հետո այն ընդունվում է նաև Սենատի կողմից: Այսպիսով, ԱՄՆ-ի օրենսդիր մարմնում՝ Կոնգրեսում է, ըստ Խալոյանի, իրականացվում է ողջ աշխատանքը՝ վարչակազմի կողմից առաջարկված օգնության չափը մեծացնելու ուղղությամբ:

Այս ընթացակարգերից հետո, ըստ Խալոյանի, ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, գալիս են ընդհանուր հայտարարի և հատատում են վերջնական բյուջեն, ուր արտաքին հատկացումների բաժնի ներքո հաստատվում է ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող օգնության չափը: ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից բյուջեի նախագծի վերջնական հաստատումից հետո օրինագիծը ուղղարկվում է ԱՄՆ նախագահին ստորագրության համար, իսկ ստորագրումից հետո՝ստանում օրենքի ուժ:

Մարիամ Խալոյանը նաեւ ընդգծում է Լեռնային Ղարաբաղում ականազերծման ծրագրի ֆինանսավորման շարունակության կարևորությունը՝ շեշտելով, որ այս մարդասիրական նախաձեռնությունը ևս շարունակում է մնալ ամերիկահայ շրջանակների ուշադրության կենտրոնում: