Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բանաձևին

Լուրեր

07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը ձեռնպահ է քվեարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից միակողմանի պատժամիջոցների ընդունումը դատապարտող բանաձևին։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) Ժնևում իր 49-րդ նստաշրջանում կոչ է արել պետություններին դադարեցնել միակողմանի պատժամիջոցների ընդունումը՝ դատապարտելով դրանց օգտագործումը որպես քաղաքական և տնտեսական ճնշման միջոց։ 47 երկրներից 27-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը և Հնդկաստանը, կողմ են քվեարկել հինգշաբթի նիստում հաստատված համապատասխան բանաձևին, իսկ 14 պետություն՝ ներառյալ ԱՄՆ-ը, ԵՄ երկրները, Մեծ Բրիտանիան և Ուկրաինան, դեմ են արտահայտվել։ Վեց պետություն, այդ թվում նաև Հայաստանը, Բրազիլիան և Մեքսիկան, ձեռնպահ են քվեարկել, գրում է ՏԱՍՍ-ը։

Բանաձևում ասվում է, որ խորհուրդը խստորեն դատապարտում է «որոշ ուժերի» կողմից պատժամիջոցների շարունակական միակողմանի կիրառումը որպես ճնշման միջոց, ներառյալ քաղաքական և տնտեսական, որպեսզի թույլ չտան երկրներին օգտվել «ազատ և անկախ որոշումներ կայացնելու իրավունքից»:

Խորհուրդը կոչ է անում բոլոր պետություններին դադարեցնել «միակողմանի հարկադրանքի միջոցների ընդունումը, պահպանումը կամ իրականացումը», որոնք հակասում են միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը, այդ թվում՝ «արտտարածքային ազդեցություններով պատժամիջոցները, որոնք խոչընդոտներ են ստեղծում առևտրային հարաբերությունների համար»: Բանաձևում ասվում է, որ գործող միակողմանի պատժամիջոցները պետք է չեղարկվեն, քանի որ դրանք հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը։

Տաթև Ֆռանգյան