Ադրբեջանն ուզում է Արցախի հողը ստանալ՝ առանց մարդկանց․ ՀՀ-ն կոշտ պիտի խոսի Բաքվի հետ․ Ջոնի Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Օրբելի» կենտրոնի վերլուծաբան, վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ

-Պարո՛ն Մելիքյան, Հարավային Օսիայի ղեկավար Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Ցխինվալն իրավական գործընթաց է սկսելու՝ Ռուսաստանի կազմում ներառվելու համար։ Ընդ որում՝ բավական կարճ ժամկետ է նշվում՝ ապրիլի 10-ի նախագահական ընտրություններից հետո։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

-Այս ամենը ցույց է տալիս, որ Հարավային Օսիայում կա մտահոգություն, այսպես կոչված, «երկրորդ ճակատի» հետ կապված՝ չնայած առ այսօր Վրաստանի իշխանությունները, աջակցելով պաշտոնական Կիևին, որևէ ձևով նույնիսկ ակնարկ չեն արել՝ դիվանագիտությունից դուրս տարածքային ամբողջականության հարց լուծելու։ Այս պարագայում, իմ կարծիքով, իրենք փորձում են տարածաշրջանի համար ոչ այնքան դյուրին և անվտանգ ժամանակաշրջանում իրենց հարցերը լուծել։ Առաջին անգամ չէ, եթե հանրաքվեն իրականացնեն, երրորդը կլինի, ինչը ցույց է տալիս, որ շատ դեկլարատիվ է այդ հայտարարությունը։ Ինչու եմ ասում՝ եթե լինի, Դուք էլ շեշտեցիք, որ նախագահական ընտրություններ են առջևում, և այս ամենը կարող է նաև նախագահական ընտրարշավի տարր լինել, որտեղ ցույց է տրվում, որ իրենք, ի վերջո, ցանկություն ունեն միավորվել Հյուսիսային Օսիայի հետ։

Այստեղ անելիք ունի նաև Թբիլիսին։ Կարիք կա, որ իշխանությունները շարունակեն բարձրաձայնել, որ կոնֆլիկտի կամ տարածքային ամբողջականության հարցի լուծման շուրջ իրենց մոտեցումը միայն ու միայն դիվանագիտական միջոցով է, և իրենք չեն պատրաստվում ուժ կիրառել՝ ի տարբերություն Ադրբեջանի։

-Չենք կարող չանդրադառնալ մեզ համար կենսական խնդիրներին։ Ադրբեջանն ակտիվացրել է սադրանքներն Արցախում, բոլորն են ծանոթ ստեղծված իրավիճակին։ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքների ու հարձակումների նպատակ ունի։ Մինչև ո՞ւր կարող է գնալ Ադրբեջանը։

-Ամեն ինչ հնարավոր է սպասել Ադրբեջանից, քանի որ իրենք պատերազմի արդյունքներից այնքան էլ գոհ չեն։ Իրենք գոհ չեն, որ կան ռուս խաղաղապահներ և ամեն կերպ փորձելու են և՛ հայ-ռուսական հարաբերությունները բարդացնել, և՛ ճգնաժամային իրավիճակ ստեղծել, և առհասարակ՝ տեղում բնակչության համար այնպիսի պայմաններ ստեղծեն, որպեսզի նաև այս ուղղությամբ որոշ ժամանակ անց ստանան Արցախի հողը՝ առանց մարդկանց։ Ուստի, այս հարցի շուրջ մտահոգությունները տեղին են, և այս ուղղությամբ պետք է աշխատանք լինի և՛ տեղում, և՛ մեր միջազգային հարաբերություններում, դիվանագիտական տարբեր լծակներով։ Հետաքրքիր կլինի առաջիկա այցը Բրյուսել, տեսնենք՝ ինչ արդյունքներ կլինեն, բայց այս փուլում շատ կարևոր է, որ մենք նաև հնչեցնենք այն, ինչին սպասում է արցախցին, որ իրենց կարգավիճակի մասին խոսում են, այդ հարցը փակ չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան