Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարարը Բաքվում բանակցություններ է անցկացրել Իլհամ Ալիևի և Զաքիր Հասանովի հետ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Բաքու ժամանած Մեծ Բրիտանիայի Զինված ուժերի նախարար, խորհրդարանի անդամ Ջեյմս Հիփիին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպմանը գոհունակությամբ նշվել է, որ այս տարի լրանում է Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ընդգծվել է, որ այս ընթացքում տարբեր ոլորտներում երկրների միջև արդյունավետ համագործակցություն է իրականացվել։

Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նավթագազային ոլորտում համագործակցության հեռանկարների, Մեծ Բրիտանիայի կողմից Ադրբեջանի տնտեսության մեջ ներդրումների, առևտրի, տրանսպորտի և պաշտպանության ոլորտներում փոխգործակցության շուրջ։ Զրույցի ընթացքում նշվել է Ադրբեջանի մասնակցությունն Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելությանը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևը նաև պատմել է Լեռնային Ղարաբաղի շուրջ գործընթացների մասին, որոնք տեղի են ունենում «հետկոնֆլիկտային փուլում»։

Բացի այդ, բրիտանացի պաշտոնյան հանդիպել է Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովին։ Վերջինը Հիփիին է ներկայացրել Արցախի գրավյալ տարածքներում կատարվող աշխատանքներն ու երախտագիտություն հայտնել Միացյալ Թագավորությանը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակում տարածքները ականներից և չպայթած զինամթերքից մաքրելու համար ցուցաբերվող աջակցության համար։

Պաշտոնյաները նաև մտքեր են փոխանակել ռազմական ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

 

Էմմա Չոբանյան