Կրթության կառավարման համակարգում չունենք ռազմավարական ուղղությամբ մտածող մարդկային ռեսուրս․ փորձագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 14:02
Գագիկ Խաչատրյանին դարձյալ պատգարակով դատարան էին բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 13:50
Հորդանանի ռազմաբազայի վրա Իրանի հարվածների հետևանքով մի շարք ամերիկյան կործանիչներ են վնասվել․ CBS News
10.09.2026 | 13:43
Քանդում են Շինարարների փողոցի շուկան. ՈւՂԻՂ
10.09.2026 | 13:40
Մոլերից երկուսում հնարավոր կլինի կենսաչափական անձնագրեր ստանալ․ այն կարժենա 28 հազար 650 դրամ
10.09.2026 | 13:31
Հովիկ Աբրահամյանը դատի է տվել լրատվամիջոցին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
10.09.2026 | 13:18
Ջերմաստիճանը կբարձրանա․ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
10.09.2026 | 13:09
ՆԳ նախարարը՝ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին
10.09.2026 | 12:58
Եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով
10.09.2026 | 12:52
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցը «հիանալի» է անվանել
10.09.2026 | 12:43
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն
10.09.2026 | 12:34
ԱԴԾ-ն ձերբակալել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան անվտանգության աշխատակցին՝ պետական դավաճանության մեղադրանքով
10.09.2026 | 12:25
ԿԿՀ-ն հրաժարվել է վարույթ հարուցել․ Փաշինյանի դեմ 11 դրվագով դիմում էր ներկայացվել
10.09.2026 | 12:22
Երևանի կենտրոնում կրպակներ են քանդում․ ՈՒՂԻՂ
10.09.2026 | 12:17
Ուկրաինան հարձակվել է Մախաչկալայի նավահանգստի վրա․ ԱԹՍ-ներից մեկը հարվածել է թատրոնի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 12:08
Բյուրեղավանի խմելու ջրի նմուշներում անհամապատասխանություն չի արձանագրվել
Բոլորը

«Արդեն ունենք մինչև 2030թ ծրագրի նախագիծը: Այն փետրվար ամսին ներկայացվեց հանրային քննարկման և հիմա ԿԳՄՍ նախարարությունը հավանաբար քննարկումներ է անում այդ փոփոխությունների հիման վրա: Առաջիկայում կներկայացվի կառավարություն, այնուհետև ԱԺ»,- այս մասին այսօր «Կրթության և գիտության ռազմավարություն. ինչու՞ մինչ օրս չունենք» թեմայով քննարկման ժամանակ նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի հետ կապված չարչրկված գործընթաց եղավ, որը սկսվել էր դեռևս 2015 թվականից: Այդ ժամանակ սկսվեց 2016-25թթ ծրագրի մշակումը, հետո եղան 2-3 նախագծեր. «Դրանցից մեկը նույնիսկ հասավ հանրային քննարկման նախնական փուլերի: Սակայն, 2018թ.-ից հետո նախագիծը չեղյալ հայտարարվեց, և սկսվեցին նոր գործընթացներ, տարբեր վայրիվերումներ: Եղավ մի պահ, որ ԿԳՄՍ նախարարությունն ասում էր` գուցե մեզ պետք չէ ունենալ ռազմավարություն, մենք կփորձենք կառավարության ծրագրերով համակարգը կարգավորել, բայց ի վերջո որոշվեց, այնուամենայնիվ, ունենալ այդ ռազմավարությունը»:

Սերոբյանն ընդգծեց, որ կրթության կառավարման համակարգում չունենք ռազմավարական ուղղությամբ մտածող մարդկային ռեսուրս. «Ինչու է նախարարությունն անընդհատ ձգձգում այս փաստաթղթի պատրաստումը: Իմ կարծիքով՝ պատճառն այն է, որ չունենք մարդկային բավարար կապիտալ, որը կմտածի ռազմավարական մակարդակով: Ավելին, նույնիսկ ռազմավարական մակարդակն էլ բավարար չէ, մեզ պետք են մարդիկ, որոնք ոչ միայն կմտածեն ռազմավարական մակարդակով, այլև կպատկերացնեն դրա իրականացումը տեղերում»:

Կրթության փորձագետը փաստեց՝ ԿԳՄՍ նախարարությունը տարբեր փուլերում հրավիրել է փորձագետների, որոնք աշխատել են տարբեր փաստաթղթերի վրա, բայց այդ մոտեցումը միշտ չէ որ արդարացնում է: «Փորձագետներն իրենց աշխատանքը կատարում են, ու երբ պայմանագիրը լրանում է՝ իրենք գնում են: Մինչդեռ շատ կարևոր է ներսի ինստիտուցիոնալ կարողությունը, որ այդ փաստաթուղթը տանի մինչև վերջ և իրականացնի…Կա նաև հարցի մյուս կողմը` կարող է ընդունվել հրաշալի փաստաթուղթ, որը այդպես էլ չիրականացվի»,-նշեց Խաչատրյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: