Ռուսաստանն ի վիճակի չէ Կիևը գրոհով վերցնել․ Արեստովիչը՝ մայրաքաղաքում և դրա մերձակայքում տիրող իրավիճակի մասին

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ռուսաստանն ի վիճակի չէ և չի կարողանա Կիևը գրոհով վերցնել, համենայնդեպս, այս արշավի ընթացքում։ BBC-ի ռուսական ծառայությանն այս մասին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։

Նա նշել է, որ Կիևի մերձակայքում ռուսական հարձակում չկա, սակայն ուկրաինական կողմից էլ շրջափակում չկա, ընթանում են ծանր մարտեր։

«Բանն այն է, որ դա շատ բարդ տեղանք է: Նախ՝ քաղաքային, երկրորդ՝ գետահովիտներ, ձորեր, անտառներ։ Ամեն ինչ մասամբ հեղեղված է, մասամբ՝ ականապատ, անանցանելի և այլն։ Այսինքն՝ տեղի է ունենում ծանր մարտական աշխատանք։ Ռուսական հրետանին աշխատում է, մերը՝ աշխատում, մենք և նրանք կորուստներ ենք կրում, և այստեղ մենք հեռու ենք հաղթական զեկույցներից։ Չկա ո՛չ շրջափակում, ո՛չ ավերածություն (ուկրաինական զորքերի կողմից՝ ռուսական կողմին հասցված), կա կիսաշրջափակում, կիսագրավում, բայց դա չի նշանակում ռազմական հաջողության հասնել։ Այլ բան է, որ Կիևի ուղղությունը նրանք դադարել են հեռանկարային համարել։ Դրա համար էր այստեղ ռեզերվ չեն տեղափոխում»,-ասել է Արեստովիչը։

Նա խոսել է նաև Ռուսաստանի կողմից քիմիական ու միջուկային զենքի կիրառման հնարավորության մասին։

«Մարդիկ, որոնք վախենում են համընդհանուր մոբիլիզացիա հայտարարել, Ռուսաստանին կդնե՞ն միջուկային պատերազմի սպառնալիքի շեմին։ Ինչ վերաբերում է քիմիական զենքին, ապա պետք է հասկանալ, որ ռազմական տեսակետից այն ոչ մի բան է։ Այն արդյունավետ էր միայն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Երկրորդ համաշխարհայինի ժամանակ այն ընդհանրապես չի օգտագործվել։ Մենք ունենք Բայդենի հայտարարությունը, որում նա ասել է, որ ՆԱՏՕ-ն կմիջամտի, եթե կիրառվի քիմիական զենք»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Էմմա Չոբանյան