Գնում ենք ճիշտ ճանապարհով, այն է՝ կրթությունը ծառայեցնել հանրության և տնտեսության կարիքներին` պատրաստելով մրցունակ կադրեր․ Ժաննա Անդրեասյան

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) ներկայացուցիչների, միջին մասնագիտական և նախնական արհեստագործական ուսումնական հաստատությունների տնօրենների մասնակցությամբ: Քննարկմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության ներկայացուցիչները․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Համատեղ գործիքակազմի ներդրման մասին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջույնի խոսքում շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանին ՄԿՈՒ ոլորտի հետ համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության համար:

«Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և գործարար ոլորտների կապերը պետք է առավելագույնս սերտ լինեն և ունենան կոնկրետություն: Ուրախալի է, երբ մասնագիտությունների ցանկերը, կրթական ծրագրերը վերանայելու, աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու ազդակներ ստանում ենք գործատուների կողմից: Սա նշանակում է, որ գնում ենք ճիշտ ճանապարհով, այն է՝ կրթությունը ծառայեցնել հանրության և տնտեսության կարիքներին` պատրաստելով մրցունակ կադրեր: Պետք է քննարկենք և հասկանանք, թե այս նպատակով ինչպիսի համատեղ գործիքակազմեր կարող ենք ներդնել»,- նշել է Ժաննա Անդրեասյանը` ավելացնելով, որ քննարկմանը մասնակցում են այն հաստատությունների տնօրենները, որոնք իրականացնում են մասնագիտական ուսուցում արդյունաբերության, շինարարության, էներգետիկայի, սննդի և այլ ոլորտներում:

ՄԿՈՒ հաստատություններում կառավարման նոր մոդելների ներդրման մասին

Նախարարի տեղակալը նաև նշել է, որ Կառավարության ծրագրով գործարար ոլորտի և կրթության համակարգի համագործակցությունը սահմանված է որպես թիրախային առաջնահերթություն, որից ածանցվում է մասնագիտությունների ցանկի և կրթական չափորոշիչների վերանայման խնդիրը: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է քննարկելու նաև ՄԿՈՒ հաստատությունների կառավարման, ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման հարցերը` ընդհուպ մինչև գործատուների հետ համատեղ կառավարման նոր մոդելների ներդնելը:

«Եթե լինեն կոնկրետ առաջարկներ, պատրաստ ենք դրանք ներառելու Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) առաջիկա նիստի օրակարգում»,- ամփոփելով խոսքը՝ նշել է նա:

Չհամալրվող աշխատատեղերի մասին

Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանն անդրադարձել է աշխատաշուկայում առկա մի շարք ոլորտների՝ չհամալրվող աշխատատեղերի հարցին` նշելով՝ շուկայում միջին որակավորում ունեցող որակյալ մասնագետների բաց կա: Նրա ընդգծմամբ` աշխատաշուկան այսօր շինարարական մասնագետների` գաջագործների, երեսպատողների, պատշարների, ներքին հարդարման աշխատանք կատարողների, ենթակառուցվածքներ (կոյուղի, ջրատարներ) տեղադրողների, եռակցողների, զոդողների, էլեկտրիկների, կռունկավարների խիստ պահանջարկ ունի:

Կրթության գործընթացում գործատուների մասնակցության մասին

Համապատասխան ոլորտների կադրեր պատրաստելու առումով մտահոգիչ խնդիրներից մեկը դասավանդող մասնագետների պակասն է:

«Գործատուները պատրաստ են դասավանդող վարպետների և դասախոսների համար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, աջակցել ուսումնական հաստատություններին ուսումնական պրակտիկաների կազմակերպման հարցում: Գործատուները պատրաստ են ակտիվորեն մասնակցել աշկերտության և պրակտիկաների կրթական ծրագրերի կազմմանը, ինչպես նաև կրթական ծրագրի շրջանակում որոշ դասաժամեր կազմակերպել հենց արտադրամասում՝ որպես աջակցություն տրամադրելով ուսուցման գործընթացի համար անհրաժեշտ նյութեր, ենթակառուցվածքներ և մասնագետներ»,- նշել է Գագիկ Մակարյանը` վստահեցնելով, որ պատրաստ են ընդունել և քննարկել համագործակցության ցանկացած առաջարկ:

Հանդիպման ընթացքում ծավալվել է մտքերի ակտիվ և շահագրգիռ փոխանակում գործատուների և ՄԿՈՒ հաստատությունների տնօրենների միջև: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա համագործակցությունը ընդլայնելու` հաշվի առնելով աշխատաշուկայի տարածքային առանձնահատկությունները` գործատու-ՄԿՈՒ հաստատություն ուղիղ ձևաչափով:

Օրենսդրության փոփոխության մասին

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ներկաներին տեղեկացրել է, որ հանրային քննարկման է դրված ‹‹Նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության օրենքի›› փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է ՄԿՈՒ ոլորտում ներդնել տարակարգի և ատեստավորման համակարգեր, ինչը հնարավորություն կտա բարելավելու դասավանդող վարպետների և դասախոս-մանկավարժների վարձատրությունը:

Քննարկման մասնակիցները կարևորել են մասնագիտական կողմնորոշումը` նշելով, որ դպրոցական տարիքից սկսած՝ երեխաները պետք է բավարար տեղեկատվություն ունենան պահանջված մասնագիտությունների մասին, որը նրանց կօգնի ընտրել այնպիսի մասնագիտություն, որով հետագայում կկարողանան մրցակցային կամ բարձր վարձատրությամբ տեղ ունենալ աշխատաշուկայում:

Նշվել է, որ Հանրակրթության պետական նոր չափորոշչով, 7-րդ դասարանից սկսած, պարտադիր է մասնագիտական կողմնորոշման ակումբների առկայությունը:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են կադրերի պատրաստման գործընթացին, ձեռնարկատիրական կրթության և մի շարք այլ խնդիրների հետ կապված հարցեր: