Վեդիի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել․ ԿԸՀ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև 2022 թվականի մարտի 29-ը` ժամը 11.00-ն:

Սահմանված ժամկետում ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։

2022 թվականի մարտի 27-ին կայացած Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու ընտրությունների շրջանակներում ձևավորված թվով 28 տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններից թվով 19 գրանցամատյաններում գրառումներ առկա չեն, և թվով 9 գրանցամատյաններում առկա են 10 գրառումներ։

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան՝ քվեարկությունից հետո երկրորդ օրը, 2022 թվականի մարտի 29-ի ժամը 11:00-ին կայացած թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով իրականացված վիճակահանությամբ պատահականության սկզբունքով ընտրված երեք ընտրական տեղամասերում (13/24, 13/8, 13/19) կիրականացվի վերահաշվարկ։ Քվեարկության արդյունքների վերահաշվարկների աշխատանքները կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի մարտի 29-ին, ժամը 14:00-ից»: