Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այս տարի կավարտվեն․ Սանոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
28.03.2022 | 14:33Տաթև-Լծեն ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներն այս տարի կավարտվեն: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Տաթև-Լծեն ճանապարհահատվածը 19,9 կմ է, մոտ 15 կմ-ի հողային աշխատանքներն արդեն ավարտված են, երկու շինարարական ընկերություններ են աշխատում: Այս տարի նախատեսվում է այս ճանապարհահատվածում ավարտել ասֆալտապատման աշխատանքները»,- նշեց Սանոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: