Ռուս խաղաղապահներ ՀՀ սահմանին էլ կան, բա ինչո՞ւ է Ադրբեջանը կրակում. Դավիթ Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հետ

-Պարո՛ն Բաբայան, ռուսական կողմը երեկ տեղեկություն տարածեց, որ Փառուխ գյուղից ադրբեջանական զինուժը դուրս է եկել, սակայն հայկական կողմից այդ տեղեկությունները չեն հաստատվում: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

-Արցախում արդեն նոր տեղեկատվական քաղաքականության հիմք է դրված. այդ տվյալներն ամփոփվում են և հայտարարվում տեղեկատվական շտաբի կողմից, հետևաբար, բոլորին կոչ եմ անում հետևել միմիայն այդ տվյալներին: Եթե տեղեկատվական շտաբը սփռում է համապատասխան տվյալները, իսկ դա պարբերաբար արվում է, դրանց պետք է հետևենք, ԱԳՆ-ն ևս ռազմաքաղաքական հարցերով հետևում է այդ տվյալներին, հետևաբար, ճիշտ կլինի այնտեղից ճշտել:

-Բայց հիմա գյուղն ո՞ւմ վերահսկողության տակ է:

-Մենք հիմա անելու ենք ամեն ինչ, որպեսզի վերականգնվի այն իրավիճակը, որը եղել է մինչև ադրբեջանական այս սադրանքը: Սա սադրանք է, և մենք տեսնում ենք համապատասխան արձագանքը և՛ ռուս խաղաղապահների կողմից, տեսանք, թե ինչ հայտարարություններ են արել ՌԴ ՊՆ-ն, ԱԳՆ-ն, աշխարհի տարբեր երկրներ, և՛ կոշտ արձագանքներ հնչեցին ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, եվրոպական տարբեր կառույցներից: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ագրեսիան չի ընդունվում որևէ մեկի կողմից: Արցախի ԱԳՆ-ն մի քանի հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ անտարբերությունն ու անգործությունը շատ վտանգավոր կարող են լինել նաև քաղաքակիրթ աշխարհի համար: Տեսնում ենք, որ կարծես թե դրական տեղաշարժեր են տեղի ունենում այդ ուղղությամբ:

–Ի՞նչ դրական տեղաշարժեր կան:

-Բոլորը դատապարտում և անընդունելի են համարում Ադրբեջանի քաղաքականությունը՝ լինի դա գազամատակարարման խափանումը, որը մարդասիրական ոլորտ է և չպետք է քաղաքականացվի, առավել ևս՝ նախապայմանների տեսքով, և թե նաև այդպիսի մոտեցումներ ենք տեսնում այս վերջին ագրեսիվ դրսևորումների հետ կապված:

-Մարտի 24-ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նշել է, որ ռուս խաղաղապահների կողմից հայկական և ադրբեջանական կողմերին առաջարկ է եղել հետ տանել դիրքերը, և հայկական կողմի՝ դիրքերից հեռանալուց հետո ադրբեջանցիներն առաջ են եկել: Հարց է առաջանում, եթե ռուս խաղաղապահներն այդպիսի առաջարկ են արել, ինչո՞ւ իրենք գյուղի պաշտպանությունը չեն իրականացրել:

-Մենք պետք է մի բան լավ պատկերացնենք և ճիշտ քայլեր ձեռնարկենք. Արցախի անվտանգությունն ինչպե՞ս կարելի է պահպանել, ո՞վ է անվտանգության հիմնական գրավականը։ Մենք պետք է լինենք ազնիվ ինքներս մեզ հետ, և միայն ազնվության խնդիրը չէ, այլ նաև մեր ժողովրդի, մեր երեխաների ապագայի հարցն է, առանց ռուս խաղաղապահ առաքելության այստեղ անհնարին է պահպանել անվտանգությունը, չի լինելու Արցախ՝ առանց ռուս խաղաղապահների, և հիմա շահարկումնե՞ր անել: Ադրբեջանի սադրանքների նպատակը ոչ միայն դիրքերի բարելավումն է, այլ ամենակարևոր նպատակը ռուս-հայկական եղբայրությունը խարխլելն է: Եվ ո՞վ է դրանից օգուտ ստանալու: Մենք իրավունք ունե՞նք Արցախի ճակատագիրը դնել հարցականի տակ և դուրս գալ ռուսների դեմ, և կեղտոտ մեկնաբանություններ անել ռուսների մասին: Ի՞նչ կապ ունեն ռուսները, մենք այստեղ գործ ունենք Ադրբեջանի հետ, և այն, ինչ տեղի է ունեցել, մեղավորը բացառապես Ադրբեջանն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան