ՌԴ-ն փորձում է ճեղքել Կիևի պաշտպանությունը․ Ուկրաինայի Գլխավոր շտաբ

Լուրեր

10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները շարունակում են պաշտպանական գործողությունները արևելյան, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով։ Այս մասին մարտի 28-ի առավոտյան հաշվետվության մեջ հայտնել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը, գրում է korrespondent-ը։ Տոպոլսկոյե, Կամենկա, Սուխայա Կամենկա բնակավայրերի տարածքներում շարունակվում են պաշտպանական մարտերը։ Ըստ գլխավոր շտաբի՝ Ուկրաինայի զինված ուժերը արդյունավետ կերպով զսպում են հակառակորդի առաջխաղացումը Հուլյայպոլի և Զապորոժիեի ուղղություններով։ Ավդեևկայի ուղղությամբ ուկրաինացի զինվորականները հետ են մղել ռուսական զորքերի գրոհը։ Կիևի մատույցներում ռուսական զորքը փորձում է հյուսիս-արևմուտքից և արևելքից ճեղքել պաշտպանությունը և հսկողության տակ առնել առանցքային ճանապարհներն ու բնակավայրերը։ Հարավում Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական ջանքերը կենտրոնացած են Կրիվոյ Ռոգի, Զապորոժիեի և Նիկոլաևի պաշտպանությունը կազմակերպելու վրա՝ պահելով ծովափի որոշ հատվածներ։

Տեղեկացվում է, որ Դոնեցկի և Լուգանսկի ուղղություններում հետ է մղվել ՌԴ 5 հարձակում, ոչնչացվել են ռուսական երկու տանկ, հետևակի մարտական մեքենա և մեկ մեքենա։

Նախորդ օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են չորս ինքնաթիռ, մեկ ուղղաթիռ, տարբեր տեսակի երկու անօդաչու թռչող սարք և երկու թևավոր հրթիռ։

Ըստ ուկրաինական կողմի՝ մարտի 27-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունը Ուկրաինայում կորցրել է 16600 զինվոր, ինչպես նաև 582 տանկ, 127 ուղղաթիռ և 121 ինքնաթիռ։