Եվրոպայում անհանգստացած են, որ Թուրքիան դառնում է անվտանգ ապաստարան ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից խուսափելու համար․ Financial Times

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Եվրոպացի դիվանագետներին ավելի ու ավելի է անհանգստացնում այն փաստը, որ Թուրքիան դառնում է ապաստարան այն անհատների ու ձեռնարկությունների համար, որոնք խուսափում են Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից։ Այս մասին գրում է Financial Times-ը, որի հրապարակումը ներկայացնում է «Ահվալ» գործակալությունը։ 

Թուրքիան հրաժարվել է հետևել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից շատերին՝ Ուկրաինա ներխուժելու պատճառով Ռուսաստանի դեմ լայնածավալ տնտեսական պատժամիջոցներ ձեռնարկելու հարցում։ Փոխարենը Անկարան ձգտում է պահպանել աշխատանքային հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ այն փորձում է նվազեցնել հակամարտությունից առաջացած լուրջ հետևանքներն առանց այն էլ թուլացած տնտեսության համար:

Օրերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները պետք է առաջնահերթություն տան հրադադարին, այլ ոչ միայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, և որ իր կառավարությունը կրկնապատկում է դիվանագիտական ջանքերը ճգնաժամը կարգավորելու համար։

«Իհարկե, մենք պետք է միասնականություն և համերաշխություն դրսևորենք ՆԱՏՕ-ի շրջանակներում, պետք է զսպվածություն ցուցաբերենք: Բայց ո՞վ է վճարում շարունակվող պատերազմի գինը»,- ասել էր նա։ 

Ըստ լրատվամիջոցի՝ եվրոպական երկրները մինչ այժմ չեն ցանկանում հրապարակայնորեն քննադատել Թուրքիայի դիրքորոշումը, սակայն կուլիսներում աճում են մտահոգությունները երկարաժամկետ հետևանքների վերաբերյալ։

Ռուս օլիգարխներն արդեն սկսել են իրենց ակտիվները տեղափոխել Թուրքիա՝ ակնհայտորեն փորձելով խուսափել այլ վայրերում պատժամիջոցներից: Օրինակ, ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին պատկանող երկու զբոսանավ այս շաբաթ ժամանել է թուրքական նավահանգիստներ։

Financial Times-ը, մեջբերելով եվրոպացի պաշտոնյայի խոսքերը, գրում է, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ մաքսային միությանը կարող է «շատ գայթակղիչ» դարձնել եվրոպական ընկերությունների համար՝ շրջանցելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։

Ստամբուլի Առևտրի պալատի խորհրդի տեքստիլ արդյունաբերության ներկայացուցիչ Հիքմեթ Թարիվերդին ասել է, որ Թուրքիայում որոշ բիզնես առաջնորդներ արդեն իսկ ցանկանում են Ռուսաստանում եվրոպական գործընկերների թողած տեղը լրացնել։ Ըստ նրա՝ ճգնաժամը կարող է մեծ հնարավորություն լինել ոչ միայն թուրքական տեքստիլ արդյունաբերության, այլ նաև այլ ոլորտների համար։

Նշվում է նաև, որ մեկ այլ բիզնես խումբ՝ Ստամբուլի Արդյունաբերական պալատը, կոչ է արել Թուրքիային ստեղծել գործարքների ռուբլու մշակման պարզեցված համակարգ այն բանից հետո, երբ Ռուսաստանի՝ SWIFT վճարային համակարգից դուրս մնալը սահմանափակեց դոլարով և եվրոյով առևտրի հնարավորությունը:

Էմմա Չոբանյան