Կաթ՝ ջրի գնով. ֆերմերները դժգոհում են մթերման պայմաններից և դիմում կառավարությանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Բալահովիտ գյուղից դեպի Աբովյան քաղաք տանող ճանապարհին հավաքվել էին Կոտայքի մարզի մի քանի գյուղերի ֆերմերներ։ Բողոքում էին, որ կաթի մթերման գինն իջել է, օրուգիշեր աշխատում են, անասնապահությամբ զբաղվում, բայց շահույթ չեն ստանում։

«Կաթը տանում են 180 դրամով, կաթի գործարաններում 200 դրամով է ներմուծվում»,- ասում է Բալահովիտի բնակիչ Ռուստամ Մհոյանը։

Գյուղատնտեսության զարգացման խոստումների ֆոնին ավելացրել են անասնագլխաքանակը։ Հիմա պահանջում են, որ կաթի մթերման գինը վերահսկվի կամ միջինացված գին սահմանվի, որը նույնը կլինի ամառ, թե ձմեռ:

«Մեր պահանջն այն է, որ գործարանները կաթի ինքնարժեքը բարձրացնեն»,- ասում էին բողոքի ակցիայի մասնակիցները։

Շուկայում առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճ կա, որը վերաբերում է նաև կաթնամթերքին։ Խանութներում կաթի մեկ լիտրի մանրածախ գինը շուրջ 500 դրամ է, և ֆերմերները հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ այս գնաճը չի ազդել մթերման գնի վրա։ Համայնքապետերը ֆերմերներին ասել են՝ ոչինչ անել չեն կարող, կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները մասնավոր են, և իրենք են գին սահմանում։ Գյուղացիները վերջիններիս հետ փորձել են համաձայնության եզրեր գտնել։

«Երեք օրվա ընթացքում բարձրացավ 220 դրամով, փետրվարի 1-ից մինչև 5-ը՝ 200 դրամով, ամսի 5-ից դարձել է 180 դրամ»,- ասում են ֆերմերները։

«ԹԱՄԱՐԱ» ՍՊԸ ներկայացուցիչն ասում է՝ ներկա պահին իրենք գյուղացուց 1 լիտր կաթը վերցնում են 200 դրամով։

Ֆերմերները նշում են՝ ընկերությունների միջև կա ներքին պայմանավորվածություն, քանի որ բոլորն էլ միաժամանակ են իջեցնում մթերվող կաթի գինը՝ այդպիսով հնարավորություն չտալով շուկայում մրցակցության գոյությանն ու գյուղացիների համար այլընտրանքային գնորդներ գտնելուն:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերությունները պատճառաբանել են, թե կաթի մթերման գնանկման պատճառն այն է, որ իրենց ավելի բարձր գին վճարելը ձեռնտու չէ։

«Օդի ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց՝ կաթի մթերման գինն ավելի կիջնի»,- ասում է կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող տեղական ընկերություններից մեկի պատասխանատուն։ Ըստ նրա՝ այս շրջանում կաթի մթերման գնի իջեցումն անակնկալ է ոչ միայն ֆերմերների, այլև իրենց համար։

Ֆերմերները հայտարարում են, որ նման գնի պայմաններում կաթ չեն մթերի, նաև բողոքի այլ մեթոդների կդիմեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան