Կառավարությունը կողմ է. պաշտոնյան պիտի ավելի մեծ տուգանք վճարի՝ հարցմանը պատշաճ չպատասխանելու համար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
Բոլորը

Մեծ տուգանք՝ տեղեկատվություն չտրամադրելու դեպքում․ Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց նախագիծը, որով առաջարկվում է, որ պետական մարմինները լրատվամիջոցների կամ ՀԿ-ների հարցումներին օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով չպատասխանելու դեպքում ավելի մեծ չափով տուգանք կվճարեն։

Ի դեպ՝ նախագիծը չզեկուցվող հարցերի ցանկում էր։ Հատկանշական է, որ նախաձեռնողը ոչ թե ՀՀ Արդարադատության նախարարությունն է, այլ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։

Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն արձանագրում է՝ երկար պայքարից հետո է հաջողվել հասնել Կառավարության դրական արձագանքին։ Խնդիրը լուծման կարիք ուներ տևական ժամանակ, քանի որ քաղաքացիներից, ՀԿ-ներից և լրագրողներից բազմիցս էին դժգոհություններ ստանում։

«Չեն պահպանում ժամկետները, երբեմն կարդում ես պատասխանը ու չես հասկանում՝ ինչի մասին է։ Հուսով եմ՝ արդեն պաշտոնյաների գրպանին լուրջ հարված կհասցվի և հաջորդ անգամ պատասխանն անհարկի հետաձգելուց առաջ յոթը կչափեն, հետո կկտրեն»,- ասում է նա։

«Սիվիլնեթ»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը մեկ անգամ չէ, որ բախվել է այս խնդրին, երբ պետական կառույցներն ուշացրել են հարցման պատասխանը կամ ընդհանրապես չեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մերի Մարտիրոսյան