Ոստիկանները «լուսացույցի» դեր չեն խաղալու․ Ֆիդանյանը՝ մարզերում պարեկային ծառայության ներդրման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

Ոստիկանության բարեփոխումների շրջանակում առաջիկայում պարեկային ծառայության ներդրման ծրագրեր կիրականացվեն Շիրակի և Լոռու մարզերում: Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ ընթացող աշխատանքներին, տեղեկացրեց, որ 100 տրանսպորտային միջոց գտվում է Հայաստանում 40-ը ճանապարհին են:

«Ինչ վերաբերում է պարեկային ծառայողների թեկնածուներին, այս պահին վերապատրաստում է անցնում 549 թեկնածու, և ովքեր հաջողությամբ կհանձնեն ավարտական քննությունները և ստուգարքները, նրանք կնշանակվեն պարեկային ծառայության՝ Լոռու և Շիրակի ստորաբաժանումներում, նրանց մի մասն էլ համալրելու է Երևանի ստորաբաժանումը: Զուգահեռ աշխատանքներ են իրականացվում նաև մյուս 4 մարզերում պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ»,- նշեց Ֆիդանյանը:

ՀՀ ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ հանրապետության մարզերում պարեկային ծառայության ներդրման գործում հաշվի են առնվում Երևանի փորձն ու բացթողումները:

Նրա խոսքով՝ Երևանում պարեկային ծառայության ներդրման ժամանակ սկզբից որոշ խնդիրներ ի հայտ եկան, որոնք հաշվի են առնվում մյուս մարզերի պարագայում:

«Առաջին խնդիրը, որ ականատես եղանք հենց ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ էր կապված: Ի պատիվ մեր պարեկային ծառայողների պետք է նշեմ, որ նրանք շատ արագ արձագանքեցին, որ ամեն ինչ կանոնակարգվեց: Ամեն դեպքում, հասարակության շրջանում շարունակում է գեներացվել այն մոտեցումը, որ պարեկային ծառայության գործառույթը բացառապես ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն է: Պետք է նշեմ, որ այդպես չէ: Ոստիկանության ծառայողները լուսացույցի դեր չեն խաղալու ու չպետք է խաղան: Այդ ամբողջը պետք է կանոնակարգվի համապատասխան գործիքակազմերով: Օրինակ, խելացի տեսախցիկներով, խելացի լուսացույցներով և այլն»,-ասաց Արա Ֆիդանյանը:

Հաջորդ խնդիրը, որն ի հայտ էր եկել Երևանում պարեկային ծառայության ներդրման սկզբնական փուլում իրավական գիտելիքների առումով էր: Արա Ֆիդանյանի խոսքով՝ որքան էլ 5 ամսյա դասընթացը խտացված ներկայացվի, չի կարող բավարար լինել: Այդ նպատակով ներդրվում է պարբերաբար վերապատրաստման դասընթացների համակարգ, որ պարեկն աշխատանքի անցնելուց հետո էլ վերապատրաստվի:

Մյուս խնդիրը միմյանց հետո հաղորդակցությունն ապահովելու խնդիրն էր: Նոր տեխնոլոգիաների, նոր համակարգերի հետ կապված խնդիրներ կային: Արա Ֆիդանյանը նշեց, որ այժմ այդ խնդիրները հիմնականում կանոնակարգված են, մասնագետները աշխատանք են տանում կատարելագործելու այդ սպասարկող ծրագրերը:

Մանրամասները՝ տեսանյութում: