Պուտինը ստորագրել է Ուկրաինայում պատերազմին դեմ արտահայտված Չուբայսին պաշտոնից ազատելու հրամանագիրը

Լուրեր

19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
19.11.2026 | 18:50
Նախարարը հորդորում է, որ համայնքի ղեկավարներն ինձ դատի տան, բայց ինքը չի տալիս․ Իրինա Յոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 18:37
Պուտինը պատմել է «փոխզիջումների» մասին, որոնց պետք է համաձայնել՝ պատերազմը դադարեցնելու համար
19.11.2026 | 18:29
Իտալական ակումբը պայմանագիր է կնքել շան հետ
19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
Բոլորը

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Անատոլի Չուբայսին նախագահի հատուկ ներկայացուցչի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Չուբայսի հրաժարականի մասին ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի էր դարձել չորեքշաբթի։ Միաժամանակ, հաղորդվում էր, որ 1990-ականների ժամանակաշրջանի նախկին բարեփոխիչը հեռացել է՝ Ուկրաինայի դեմ Պուտինի սանձազերծած պատերազմի հետ անհամաձայնության պատճառով։ Հաղորդվել է նաև, որ Չուբայսը լքել է Ռուսաստանը, Ստամբուլում տեսել են նրա կնոջն ու նրան նման մի տղամարդու։ Ինքը՝ Չուբայսը, դեռ հրապարակային հայտարարություններ չի արել։

Պեսկովին լրագրողները հարցրել են, թե կոնկրետ ինչպես է ձևակերպվել Չուբայսի հրաժարականը, սակայն նա հստակ ոչինչ չի պատասխանել։

«Ես չգիտեմ, դա առանձնահատուկ դեր չի խաղում: Նրանք, ովքեր նշանակվում են նախագահի հրամանագրով, գրում են դիմումներ՝ ուղղված Պուտինին»,- ասել է Պեսկովը։

Տաթև Ֆռանգյան