Էրդողանը ձգտում է տապալել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ հույս ունենալով շահույթ ստանալ ուկրաինական ճգնաժամից

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Թուրքիան, անցյալում մեծ փորձ ունենալով տարբեր սխեմաներով շրջանցելու ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի ԱԽ-ի էմբարգոները ջիհադիստական խմբերի ու Իրանի նկատմամբ, հիմա էլ ցանկանում է նման սխեմա իրագործել Ռուսաստանի նկատմամբ Արևմտյան պատժամիջոցների դեպքում, գրում է Nordic Monitor-ը։ 

Հույս ունենալով գումար վաստակել իր բիզնես բարեկամների համար ու օգնել պետությանը տնտեսական և ֆինանսական հարցերում՝ նախագահ Էրդողանը հնարավորություն է տեսնում, Ռուսաստանին առաջարկելով կենսական գիծ, շրջանցել պատժամիջոցները և հաղթահարել դրանց հետևանքները։

«Ուկրաինական ճգնաժամի ֆոնին մեր երկիրը դառնում է ծագող աստղ այնպիսի ոլորտներում, ինչպիսին են ֆինանսներն ու զբոսաշրջությունը։ Աստծո կամոք, մենք կիրականացնենք մեր խոստումները՝ մեր երկիրը դարձնելով աշխարհի 10 տնտեսություններից մեկը»,- ասել է Էրդողանը իր կուսակցության նախկին պատգամավորների հետ հանդիպմանը։ 

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի միակ անդամն է, որը չի փակել իր օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար, և շատ ռուսներ վերջին շաբաթներին թուրքական բանկերում հաշիվներ են բացում։ Բացի այդ, անցյալ ամիս Ուկրաինա ներխուժումից ի վեր ՝թուրքական կառավարության պաշտոնյաները պարբերաբար նշում են, որ Անկարան չի միանալու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։

Հրապարակման մեջ նշվում է, որ սա Էրդողանի՝ օգուտ ստանալու նկրտումներն են, որոնք թուրքական կառավարության քաղաքականությունն են վարում։

Մասնավորապես, Էրդողանի հետ անձնապես սերտ կապեր ունեցող Էթհեմ Սանջակը բավական հետաքրքիր մեսիջ է հղել ռուս պաշտոնյաներին։ Ռուսական ՌԲԿ-ի հետ հարցազրույցում նա խոսել է այն ամենի մասին, ինչ ռուսները ցանկանում են լսել։ Նա նշել է, որ Թուրքիան չի միանա պատժամիջոցներին, դուրս կգա ՆԱՏՕ-ից և խնդրել է Ռուսաստանին անտեսել անցյալում Ուկրաինային թուրքական անօդաչուների վաճառքը։ Սանջակն ասել է, որ «ՆԱՏՕ-ին Անկարայի անդամակցությունը ամոթ է»՝ նշելով, որ Թուրքիայում բոլոր ռազմական հեղաշրջումներում, այդ թվում՝ 2016թ հուլիսի 15-ի, ՆԱՏՕ-ն ներգրավված է եղել։ 

Ի դեպ՝ առաջին անգամը չէ, որ Էրդողանն օգտագործում է թուրքական կառույցները ԱՄՆ-ի կամ ՄԱԿ-ի պատժամիջոցները շրջանցելու համար։ Նա օգնել է «ալ Քաիդա»-ի ֆինանսիստներից Յասին ալ Քադիին՝ մտնել երկիր ու միջոցները տեղափոխել։ Էրդողանի որդին՝ Բիլալը, ալ Քադիի կողմից ֆինանսավորվող բիզնես սխեմաներում գործընկեր էր, որը նաև շատ անգամներ ճանապարհորդել է Թուրքիա, մեկ անգամ նույնիսկ նախագահական ինքնաթիռով։ 

Պատժամիջոցների տապալման սխեմայի մեկ այլ օրինակում Էրդողանն օգնել է թուրք-իրանցի Ռեզա Զարրաբիին, որը կաշառում էր բարձրաստիճան պետական պաշտոնյաներին, այդ թվում՝ նախարարներին և անձնական կապեր էր զարգացնում Էրդողանի ընտանիքի հետ։

Հիմա էլ Էրդողանը պատրաստվում է օգտագործել ռուս-ուկրաինական հակամարտությունում առկա հնարավորությունները և հույս ունի այդ գործընթացում որոշակի գումար աշխատել Ռուսաստանի կառավարության հետ կնքած գաղտնի գործարքով։ Նշաններ կան, որ գործարքն արդեն ընթացքի մեջ է։

Մասնավորապես, այս շաբաթ Արևմուտքի կողմից պատժամիջոցների տակ գտնվող ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին պատկանող երկու շքեղ զբոսանավ և բիզնես օդանավ են ժամանել Թուրքիա։ Աբրամովիչի 700 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը՝ «Eclipse»-ը և 600 միլիոն դոլար արժողությամբ My Solaris-ը ժամանել են Թուրքիայի արևմտյան առողջարանային քաղաքներ՝ Բոդրում և Մարմարիս, մինչդեռ Աբրամովիչին պատկանող ինքնաթիռը երկուշաբթի վայրէջք է կատարել Ստամբուլում: Աբրամովիչի այցերը Թուրքիա և նրա ակտիվներն ապահով տարածք տեղափոխելու ջանքերը՝ Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի պատժամիջոցներից խուսափելու համար, պետք է նախապես հաստատվեին Էրդողանի կառավարության կողմից՝ հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում ռուս օլիգարխի շուրջ ծագած հակասությունները։

Մեկ այլ ռուս միլիարդատեր, «Ռոսնեֆտ» նավթային ընկերության ղեկավար Իգոր Սեչինը նույնպես հայացքն ուղղել է դեպի Թուրքիա։ Երբ պատժամիջոցները սահմանվել են, նա հրամայել է 116 միլիոն դոլար արժողությամբ «Amore Vero» զբոսանավի կապիտանին լքել ֆրանսիական նավահանգիստը և հնարավորինս արագ նավարկել Թուրքիա: Սակայն ֆրանսիացի մաքսավորներին հաջողվել է խլել շքեղ զբոսանավը՝ նախքան այն հնարավորություն կունենար հասնել Թուրքիա։

Ռուսական պողպատի մագնատ Վիկտոր Ռաշնիկովը, որը նույնպես ԵՄ-ի պատժամիջոցների տակ է, մեծ ներդրումներ ունի Թուրքիայում և սերտ կապեր է հաստատել Էրդողանի կառավարության հետ։ Նրա Magnitogorsk Iron and Steel Works (MMK) ընկերությանն է պատկանում Թուրքիայում տեղակայված MMK Metalurji դուստր ձեռնարկությունը, որը գործարան է շահագործում Թուրքիայի հարավ-արևելքում:

Ռուսական էներգետիկ հսկա Lukoil-ի նախագահ Վագիտ Ալեքպերովը՝ մեկ այլ օլիգարխ, նույնպես բիզնես շահեր ունի Թուրքիայում։ Նրան են պատկանում Edition և Palmarina հյուրանոցները, ինչպես նաև Akpet նավթաբաշխիչ ցանցը։

Էմմա Չոբանյան