Ուկրաինան և Ռուսաստանն առաջին ռազմագերիներին են փոխանակել

Լուրեր

19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
19.11.2026 | 20:30
«Ճողոպրել է բանակից», «Վիրավորվել եմ»․ հեռակա բանավեճ Փաշինյանի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 20:16
Ոստիկանները կանխել են գողություն կատարած երիտասարդների փախուստը․ երկու անձ ձերբակալվել է. ՆԳՆ
19.11.2026 | 20:00
Փաշինյանի առաջարկն ընդդիմությունը չպիտի ընդունի․ Սերժ Սարգսյանը ևս խոստանում էր վարչապետ չառաջադրվել․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:48
ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում
19.11.2026 | 19:35
«Արջ քորող»-ից մինչև «եղկելի»․ Գալյանի նախագիծը Փաշինյանին չի հուզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 19:26
ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն
19.11.2026 | 19:11
ՄԱԿ-ի դատարանը վճռել է, որ Մյանմարը ռոհինջաների նկատմամբ ցեղասպանություն է իրականացրել
19.11.2026 | 19:00
«Խոսելու ժամանակը կգա»․ դատավոր Գևորգ Պողոսյանը՝ իր մեղադրանքի մասին
Բոլորը

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև այսօր տեղի է ունեցել ռազմագերիների առաջին լիարժեք փոխանակումը՝ «10-ը՝ 10 դիմաց» ձևաչափով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի փոխվարչապետ, ժամանակավոր օկուպացված տարածքների վերաինտեգրման հարցերով նախարար Իրինա Վերեշչուկը, փոխանցում է Korrespondent-ը։

«Այսօր նախագահ Զելենսկիի հրամանով տեղի ունեցավ ռազմագերիների առաջին լիարժեք փոխանակումը: 10 գերեվարված զավթիչների դիմաց մենք դուրս բերեցինք մեր 10 զինվորականներին: Նաև այսօր 11 ռուսաստանցի քաղաքացիական նավաստիների ուղարկեցինք Ռուսաստան, որոնց փրկել էինք Օդեսայի մոտ խորտակված նավից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ Վերեշչուկի՝ այս փոխանակման արդյունքում տուն են վերադառնում «Սապֆիր» փրկարարական նավից ուկրաինացի 19 քաղաքացիական նավաստիներ, որոնք գերի էին ընկել գրավված Զմեինի կղզուց զինվորականներին դուրս բերելու փորձի ժամանակ։

Նշվում է, որ փոխանակման պայմանների համաձայն՝ փրկարարական նավը նույնպես կվերադարձվի Ուկրաինա և կուղարկվի Թուրքիայի նավահանգիստ։