ՆԱՏՕ-ի դռնփակ գագաթնաժողովին Զելենսկին կոչ է արել ավելի շատ օգնություն ցուցաբերել Ուկրաինային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
Բոլորը

ՆԱՏՕ-ի դռնփակ գագաթնաժողովին մասնակցող առաջնորդները լսել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի կոչը նոր աջակցության մասին։ CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան։

Պաշտոնյան ասել է, որ Ուկրաինայի առաջնորդը դադարեցրել է իր սովորական կոչերը ոչ թռիչքային գոտու կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին: Սակայն Զելենսկին վիրտուալ ուղերձում «շատ պերճախոս» է եղել՝ նկարագրելով ուկրաինացի զինվորականների ջանքերը՝ պաշտպանելու Ուկրաինայի քաղաքացիներին և ժողովրդավարական արժեքները։

Զելենսկիի վիրտուալ ուղերձով մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։ Հաջորդիվ ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ներկայացնելով Արևմուտքի համակարգված մոտեցումը պատժամիջոցների հարցում՝ վերահաստատելով ուժեղ աջակցությունն Ուկրաինային և ամրապնդելով ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ի սկզբունքներին։

Բայդենը «շարադրել է մի շարք հարցեր, որոնք դաշինքը պետք է լուծի» առաջիկա ամիսներին՝ նախքան ՆԱՏՕ-ի հերթական նիստը, որը նախանշված է հունիսի վերջին Իսպանիայում:

Ըստ պաշտոնյայի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում տրամադրվածությունը «սթափ էր, վճռական և աներևակայելի համախմբված»։

ՆԱՏՕ-ի ղեկավարները նաև քննարկել են հնարավոր անելիքները, եթե Ռուսաստանը քիմիական կամ միջուկային զենք օգտագործի Ուկրաինայում մարտի դաշտում:

Էմմա Չոբանյան