Ինչպե՞ս խուսափել տնտեսական աճից. կառավարության բանաձևը

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի կառավարության՝ 2017-22 թվականների գործունեության ծրագրում առաջիկա 5 տարում տնտեսության ներքին ռեսուրսների արդյունավետ և խելացի օգտագործման ու արտաքին աշխարհում մրցունակության բարձրացման արդյունքում տարեկան միջինը 5 տոկոս աճի ապահովման խոստում կա: Թվային առումով որևէ խնդիր կարծես չկա, բայց վիճակագրությունն ուսումնասիրելուց հետո դժվարանում ենք հավատալ խոստացվող թվերին: 

Վերջին  տարիներին Հայաստանի տնտեսական աճն ունեցել է հետևյալ պատկերը.

2012թ.՝ 7.2 տոկոս, 2013-ին՝ 3.5 տոկոս, 2014-ին՝ 3.4 տոկոս, 2015-ին 3.1 տոկոս, 2016-ին՝ 0.2 տոկոս:

Չի եղել որևէ տարի, որ կառավարությունն ապահովի խոստացած տնտեսական աճը: Ավելին, աճի մասին մեր իշխանությունների և միջազգային կազմակերպությունների գնահատականները մշտապես խիստ տարբեր են եղել:

Այսպես, կառավարությունը 2014-ին կանխատեսել էր 5.2 տոկոս աճ, միջազգային կառույցները՝ 2.5-3.5 տոկոս: Արդյունքում գրանցվեց 3.4 տոկոս:

2015 թվականին կառավարությունը կանխատեսել էր 4.1 տոկոս աճ, միջազգային կառույցները՝ 2.5-2.7 տոկոս:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության` 2015թ. մայիսի 21-ի նիստում դժգոհեց միջազգային կառույցներից:

Ընդ որում, հեռակա բանավեճ առաջացավ վարչապետի և ֆինանսների նախարարի միջև: Մինչ Հովիկ Աբրահամյանը պնդում էր, թե մենք ապահովելու ենք աճ, Գագիկ Խաչատրյանը խիստ կասկած էր հայտնում:

Սեպտեմբերի 2–ին ԱԺ-ում նախարարն ասաց. «Բյուջեի կատարողականի տեսանկյունից և առկա իրողություններից պոզիտիվ սիգնալներ մեզ չեն գալիս: Անկախ վիճակագրական տվյալներից, տնտեսության ճյուղերի զարգացումները մտահոգիչ են: Գրեթե բոլոր ճյուղերում ծավալների անկում ունենք: Անորոշությունները շատ-շատ են, չգիտենք՝ ո՞ր ուղղությամբ կզարգանա տնտեսությունը: Կառավարությունում հարց ենք բարձրացրել, թե ի՞նչ ուղղությամբ պետք է գնանք՝ խնայողությո՞ւն, պահանջակի ավելացո՞ւմ… ամեն օր քննարկումներ են կատարվում»:

Վարչապետն էլ լրագրողների միջոցով պատասխանեց նախարար Խաչատրյանին: Գագիկ Խաչատրյանն այլևս չհակադրվեց, իսկ ահա վիճակագրական ծառայությունը ստիպված էր թվեր հրապարակել:

Հայաստանն ունեցավ 3.1 տոկոս աճ, և վարչապետը ստիպված էր արդարացումներ փնտրել:

Հայաստանի տնտեսական աճը միայն հանքերի անխնա շահագործման և գյուղատնտեսության հաշվին էր, այսինքն՝ երկու դեպքում էլ գործ ունեինք ոչ թե կառավարության համակարգված գործունեության հետ, այլ՝ մի դեպքում սերունդներին ունեցվածքից զրկելու, մյուս դեպքում՝ բնության բարեհաճ վերաբերմունքի հետ:

Նույն բանը՝ ավելի բացասական շեշտադրումներով, եղավ 2016-ին: ԱՄՀ-ն կանխատեսել էր 3.2 տոկոս տնտեսական աճ: Հետո տեսնելով, որ ազդակներն այլ են, իջեցրեց 2.2 տոկոսի: ՀԲ-ն էլ նախապես հայտարարած 2.2 տոկոսը իջեցրեց 1.9-ի:

Կառավարությունն անցավ գրոհի: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության օգոստոսի 4-ի նիստում ուղերձ ուներ:

Սա Հովիկ Աբրահամյանի վերջին ուղերձն էր այդ պաշտոնում: Նրան հաջորդած Կարեն Կարապետյանը հենց սկզբում գնահատական տվեց Հովիկ Աբրահամյանի «ամեն ինչ լավ է» ծրագրին:

Արդյունքը եղավ այն, որ տարին փակեցինք ընդամենը 0.2 տոկոս աճով:

Հայաստանի կառավարությունը 2017 թվականի վերաբերյալ հույսեր ունի:

Սա այն բացառիկ դեպքերից է, երբ համընկնում են մեր և միջազգային կանխատեսումները: Արժույթի միջազգային հիմադրամը Հայաստանին 2017 թվականի համար մինչև 3,4-տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում: Համաշխարհային բանկն էլ կանխատեսում է 2.8-3 տոկոս աճ:

Եվ հիմա հարց է արդեն, թե կառավարությունը որքանո՞վ կարդարացնի 2017 թվականի տնտեսական աճի 3.2 տոկոսի սպասելիքները:

Համաձայն բազմաթիվ կանխատեսումների՝ այս տարի ևս գյուղատնտեսությունն անկում է գրանցելու՝ կարկուտն ու ցրտահարությունն ապահովել են դա: Գործազրկությունը, ստվերային տնտեսությունը, գնաճն ու տեղական ապրանքների ոչ մրցունակ լինելը, տրանսֆերտների պակասը տնտեսական երկարաժամկետ աճի հեռանկարից զրկում են մեզ:

Ուշագրավ է, որ տնտեսական հայտարարվածի չափով աճ չապահովելու համար որևէ մեկը պատասխան չի տալիս, չնայած որ պետության ամենաբարձր մակարդակով հնչել է խոստում 7 տոկոսանոց աճ չապահոված կառավարությանը պատժելու վերաբերյալ:

2013 թվականի մարտի 18-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց. «Հայաստանի Հանրապետության այն կառավարությունը, որ տարվա արդյունքներով, դա վերաբերում է 2013-2017 թվականներին, չապահովի 7 տոկոս տնտեսական աճ` այդ կառավարությունը պետք է հրաժարական տա: Եվ Հայաստանի այն կառավարությունը, որը չապահովի աշխատավարձի առաջանցիկ, այսինքն՝ ավելի մեծ աճ, քան գնաճն է հանրապետությունում` պետք է հրաժարական տա»:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի որևէ կառավարություն դեռ 7 տոկոսի ցուցանիշ չի էլ դրել գործունեության ծրագրում, իսկ նախագահի հայտարարությունից հետո փոփոխված երկու՝ Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունները հրաժարական տվեցին բոլորովին այլ առիթներով: