Ուկրաինա ռուսական ներխուժումը փակուղի՞ է մտել․ փորձագետները՝ ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Ուկրաինայի վրա հարձակումից մեկ ամիս անց ռուսական բանակը չի վերահսկում երկրի ոչ մի մեծ քաղաք, և Կիևի ու Նիկոլաևի դեմ հարձակումը գործնականում դադարեցվել է։ Չեն հանձնվում նաև Խարկովն ու Մարիուպոլը, որոնք գտնվում են շարունակական գնդակոծության տակ։ Ռուսական բանակի կողմից գրավված միակ շրջկենտրոնը մնում է Խերսոնը, որի բնակչությունը դեռ պատերազմից առաջ չէր հասնում 300 հազարի։

Ի՞նչ սպասել պատերազմի հաջորդ փուլից: BBC-ի ռուսական ծառայությունը հավաքել է փորձագետների կարծիքները ռազմաճակատում տիրող իրավիճակի վերաբերյալ՝ խնդրելով նրանց կիսվել ապագայի իրենց կանխատեսումներով։

Կրեմլը և ՌԴ ՊՆ-ն պնդում են, որ «հատուկ գործողությունն» ընթանում է ըստ պլանի, բայց նույնիսկ ոչ բոլոր ռուս պաշտոնյաներն են դա հաստատում։ Գործողությունն «այնքան արագ չի ընթանում, որքան մենք կցանկանայինք», հրապարակայնորեն խոստովանել է Վիկտոր Զոլոտովը, որը գլխավորում է ներխուժմանը մասնակցող Ազգային գվարդիան։

Ռուսական հարձակման անշտապ տեմպն այժմ արդեն խոստովանում են պետական հեռուստատեսությամբ։ Իշխանամետ մեկնաբանները դա բացատրում են խաղաղ բնակիչների մասին մտահոգությամբ՝ ռուսական բանակը, իբր, կարող էր ավելի արագ շարժվել, բայց միտումնավոր ձգձգում է: Բոլոր անկախ փորձագետները միաձայն մերժում են այս վարկածը. Ուկրաինայում բնակելի թաղամասերի և հիվանդանոցների բազմաթիվ ավերածությունների փաստը հաստատվել է միջազգային կազմակերպությունների կողմից։

Հրապարակման համաձայն՝ այժմ գործողությունների թատերաբեմը կարելի է բաժանել երեք պայմանական ճակատների, որոնցից երկուսում ռուսական հարձակումը կանգ է առել, կարծում է ԱՄՆ ռազմածովային վերլուծության կենտրոնի ռուսական ծրագրի տնօրեն Մայքլ Քոֆմանը։ Այս ռազմաճակատներից առաջինում՝ Կիևի մոտ, ռուսական բանակը փորձում է ամրապնդել իր դիրքերը, սակայն մինչ այժմ նրան չի հաջողվում շրջափակել Ուկրաինայի մայրաքաղաքը, և մոտ ապագայում նոր հարձակումը նույնպես դժվար թե ծրագրվի, նշում է Քոֆմանը։

Ղրիմի կողմից գրոհը, որտեղ ռուսական բանակը հասավ մեծագույն հաջողության և կարողացավ գրավել Խերսոնի շրջանային կենտրոնը, նույնպես ճահճացավ և անմիջական վտանգ չի ներկայացնում Նիկոլաևի և Օդեսայի համար, կարծում է փորձագետը։

«Մոտ ապագայում մենք չենք տեսնի ծովային դեսանտի իջեցում Օդեսայում կամ ռուսական բանակի նետում Մերձդնեստրում կամ, գուցե, ընդհանրապես չտեսնենք դա, գոնե պատերազմի այս փուլում»,- կարծում է Քոֆմանը:

ԱՄՆ արտաքին քաղաքականության հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռոբ Լին համաձայն է այս տեսակետի հետ։

«Դեսանտի իջեցումը մեծ ռիսկ է։ Եթե նրանք փորձեն վայրէջք կատարել, ուկրաինական ուժերը կարող են հրետանային կրակ բացել ռուսական նավերի վրա»,- ասել է Լին BBC-ին տված հարցազրույցում։

Լին որպես նման սցենարի օրինակ է բերում երեքշաբթի Մարիուպոլի մոտ հակատանկային հրթիռային համակարգից ռուսական Raptor պարեկային նավի գնդակոծումը։ Համապատասխան կադրերը հրապարակել է ուկրաինական «Ազով» գունդը։

Օդեսայում դեսանտ իջեցնելու համար ռուսական ուժերը կարող են չունենալ բավարար անձնակազմ՝ ըստ Conflict Intelligence Team-ի:

«Ուկրաինայում տեղակայված բոլոր ռուսական ծովային բրիգադներն այս կամ այն կերպ ներգրավված են մարտական գործողություններում»,- ասվում է կազմակերպության զեկույցում:

Ռոբ Լին կարծում է, որ ռուսական բանակի կրած կորուստները ստիպել են Մոսկվային նվազեցնել գործողության նպատակները, և այս պահին ռուսական հարձակումն ուղղակի վտանգ չի ներկայացնում Կիևի համար։

Ինչ վերաբերում է Օդեսայի ապագային, ապա այնտեղ առանցքային գործոն կարող է դառնալ հարևան Նիկոլաևի ճակատագիրը։ Նիկոլաևի մոտ կատաղի մարտեր են տեղի ունենում, սակայն, Լիի խոսքով, հիմքեր կան ենթադրելու, որ ուկրաինական ուժերը կարող են հետ մղել հարձակումը և նույնիսկ անցնել հակագրոհի։ Նա ենթադրում է, որ այս փուլում ռուսական բանակը կարող է հրաժարվել քաղաքը գրավելու փորձերից. դրա մասին է վկայում այն փաստը, որ ռուսները դուրս են բերել իրենց ինքնաթիռները Չեռնոբաևկա օդանավակայանից, որը գտնվում է օկուպացված Խերսոնի մոտերքում։ Արբանյակային լուսանկարներից երևում է, որ այս օդանավակայանում ոչնչացվել են մի քանի ռուսական ռազմական ուղղաթիռներ։

«Ի սկզբանե ռուսական ռազմական ջանքերը կենտրոնացված չեն եղել։ Չափազանց շատ ուժեր էին կենտրոնացված տարբեր հարձակման գծերում»,- ասել է Քոֆմանը:

Ռոբ Լին էլ ենթադրում է, որ գաղտնիության մթնոլորտը, որում նախապատրաստվում էր հարձակումն Ուկրաինայի վրա, հանգեցրեց հարձակմանը ներգրավված զորքերի ճյուղերի, մասնաճյուղերի և ստորաբաժանումների միջև անհրաժեշտ համակարգման բացակայության: Ցանկացած լայնածավալ ռազմական գործողություն պահանջում է սպաներից՝ մտածել և նախապատրաստել գործողությունների հսկայական բազմազան տարբերակներ, և դա պարզապես չի կարելի անել կենտրոնական հրամանատարության պլանների մանրամասների բացակայության դեպքում:

«Ռուսական զորքերը պատերազմը սկսեցին հավակնոտ ծրագրերով և փորձեցին միանգամից հասնել ամեն ինչի։ Նրանք հարձակվեցին Կիևի, Օդեսայի, Մարիուպոլի վրա, փորձեցին շրջափակել Խարկովն ու Սումին։ Բայց նրանք դրա համար ուժ չունեին»,- կարծում է փորձագետը։

Լին նշում է, որ ռուսները նույնիսկ միշտ չէ, որ գաղտնագրում են իրենց հաղորդակցությունները: Ամերիկացի զինվորականների տվյալներով՝ Ուկրաինայում ռուս գեներալներից մեկը սպանվել է սովորական բջջային հեռախոս օգտագործելուց հետո։

Ըստ New York Times-ի՝ ուկրաինական հետախուզությունը գաղտնալսել է զանգը, բացահայտել է խոսողի գտնվելու վայրն ու հարվածներ հասցրել նրան։

Տաթև Ֆռանգյան