Քիմիական զենքի վտանգը մեծ է․ ՌԴ-ն «վա բանկ» է գնացել՝ ռազմական լուրջ հետևանքներ կլինեն․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի 29-րդ օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Եվրոպա՝ դաշնակիցների հետ հստակեցնելու Մոսկվային հակազդելու քայլերը, որոնք վերջ կդնեն ռուսական ներխուժմանը։ ԱՄՆ նախագահը նաև «իրական սպառնալիք» է որակել Ռուսաստանի կողմից քիմիական զենքի կիրառման սպառնալիքը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նախազգուշացրել է՝ քիմիական զենքի ցանկացած կիրառում լիովին կփոխի հակամարտության բնույթը։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հիշեցնում է՝ մինչև փետրվարի 24-ը քչերն էին հավատում ԱՄՆ պաշտոնյաների ահազանգերին, որ ՌԴ-ն պատերազմ է սկսելու Ուկրաինայի դեմ, հետևաբար՝ լուրջ է պետք գնահատել նաև քիմիական զենքի կիրառման վտանգը։

«Երեկ ՄԱԿ-ում ՌԴ-ի ներկայացուցիչը կամ նրա տեղակալն ասաց՝ եթե պետք լինի, միջուկային զենք էլ կօգտագործենք։ Հուսանք՝ դա ճնշման ձև է։ ՌԴ-ն տեսնում է՝ միջուկային զենքի կիրառման սպառնալիքը վախեցնում է ՆԱՏՕ-ին՝ չի փակում Ուկրաինայի օդը։ Միջուկային զենքի կիրառումը կործանարար կլինի ՌԴ-ի համար, բայց քիմիական զենքի վտանգը լուրջ է, քանի որ կյանքը ցույց տվեց՝ ԱՄՆ պաշտոնյաների զգուշացումները ճշմարիտ են դուրս գալիս»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը։

Ներխուժելով ամբողջ Ուկրաինայի տարածք և չսահմանափակվելով միայն Լուգանսկի և Դոնեցկի մարզերով, ըստ փորձագետի, ՌԴ-ն ցույց է տալիս՝ վա բանկ է գնացել և ձգտելու է բացարձակ հաղթանակի պատերազմում։ Ռուսաստանն ընդլայնում է ռազմական գործողությունների տարածքը՝ թիրախավորելով բոլոր քաղաքներն ու բնակավայրերը, ինչը ևս լրջագույն հետևանքների է բերելու։

Ըստ Գրիգորյանի՝ ՀՀ-ն պարտավոր է հաշվարկել սցենարները, և հասկանալ՝ դրանք ինչ անդրադարձեր են ունենալու մեր պետության վրա, հատկապես՝ Արցախում Ադրբեջանի սադրանքների ակտիվացմանը զուգահեռ, և անհրաժեշտ է հասկանալ՝ ինչպես է հնարավոր հակադարձել դրանց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան