Վախճանվել է ԱՄՆ առաջին կին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

85 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը․ այս մասին հաղորդում է Օլբրայթի Twitter-յան պաշտոնական էջը՝ հղում անելով ընտանիքի հայտարարությանը։

«Սրտի ցավով հայտնում ենք, որ այսօր մահացել է Մադլեն Օլբրայթը՝ ԱՄՆ 64-րդ պետքարտուղարը և պաշտոնավարած առաջին կինը»,- ասվում է հայտարարության մեջ։ Օլբրայթը տառապում էր քաղցկեղով։  Ըստ հաղորդագրության՝ պետքարտուղարության նախկին ղեկավարը մահացել է ընտանիքի անդամներով ու ընկերներով շրջապատված։

Մադլեն Օլբրայթը ծնվել է 1937 թվականի մայիսի 15-ին Պրահայում։ Նրա հայրը դիվանագետ է եղել, աշխատել է որպես մամուլի կցորդ Բելգրադում, իսկ հետո նշանակվել Հարավսլավիայում  դեսպան։ 1948 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած հեղաշրջումից հետո ընտանիքը գաղթել է ԱՄՆ՝ Դենվեր։ Օլբրայթը ԱՄՆ քաղաքացիություն է ստացել 1957 թվականին, ավարտել է Ուելսլի քոլեջը և Կոլումբիայի համալսարանը։ Պետքարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 1997-2001 թվականներին:

Տաթև Ֆռանգյան