ԱՄՆ-ն և ԵՄ-ն Ռուսաստանին մեղադրում են ռազմական հանցագործությունների մեջ

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները ապացույցներ են հավաքել Ուկրաինայի դեմ պատերազմի ընթացքում ռուս զինվորականների ռազմական հանցագործությունների մասին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«ԱՄՆ կառավարությունը, հիմնվելով ներկայումս առկա տեղեկատվության վրա, եկել է այն եզրակացությանը, որ ռուսական զինված ուժերը ռազմական հանցագործություններ են կատարել Ուկրաինայում»,- ասել է նա։ Բլինքենի խոսքով, կան բազմաթիվ արժանահավատ ապացույցներ անկանոն գնդակոծությունների, խաղաղ բնակչության վրա հարձակումների և այլ հանցագործությունների մասին:

Ամերիկյան գնահատականները հիմնված են ինչպես բաց աղբյուրների, այնպես էլ՝ հետախուզական գործակալությունների տվյալների վրա: Մասնավորապես, Բլինքենը  ռուս զինվորականներին մեղադրել է տներ, դպրոցներ, հիվանդանոցներ, կարևոր ենթակառուցվածքներ, քաղաքացիական մեքենաներ, առևտրի կենտրոններ և շտապօգնության մեքենաներ ոչնչացնելու, ինչպես նաև հազարավոր խաղաղ բնակիչների սպանության և վնասվածքներ հասցնելու մեջ:

Նմանատիպ փաստերի առկայության մասին է խոսել նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը. «Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը հիմնականում հարվածներ է հասցնում խաղաղ բնակչությանը՝ թիրախավորելով հիվանդանոցները, դպրոցները, հումանիտար միջանցքները»։ Նա նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել նման հանցավոր մարտավարությունը։