Պետությունը 85 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Տնտեսություն
23.03.2022 | 19:54«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ հարց ուղղեց պետական բուհերի պրոֆեսորադասախոսական անձնակազմի երիտասարդացման խնդրի, դասախոսների վարձատրության բարձրացման, սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ շարունակվում են սոցփաթեթի շահառուների շրջանակի ընդլայնման քննարկումները:
Մկրտչյանի խոսքով՝ պետությունը 85 տոկոսով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն էական նշանակություն կունենա և մեծապես կնպաստի սոցիալական երաշխիքների բարձրացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: