Արևմտյան քաղաքական գործիչները կոչ են անում արգելափակել ՌԴ դեսպանատների օգտահաշիվները․ Financial Times

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արևմտյան երկրների օրենսդիրները սոցիալական մեդիայի ընկերություններից պահանջել են ճնշել ռուսական պետական օգտահաշիվները, այդ թվում՝ տասնյակ դեսպանատների, նախարարությունների և քաղաքական առաջնորդների, որոնք Կրեմլի քարոզչամեքենայի մաս են կազմում, գրում է Financial Times-ը։

ԱՄՆ և ԵՄ գործիչները ցանկանում են, որ Ֆեյսբուքն ու Թվիթերն ավելին անեն Ուկրաինա ներխուժման հետ կապված առցանց ապատեղեկատվության դեմ պայքարելու համար, այդ թվում՝ արգելափակեն ռուսական ավելի քան 100 դեսպանատների, ինչպես նաև կառավարության կառույցների, օրինակ՝ ՊՆ-ի օգտահաշիվները։

«Մենք կոչ ենք անում սոցիալական հարթակներին ջանասիրաբար կիրառել իրենց քաղաքականությունը՝ արտացոլելով, որ Ռուսաստանի դեսպանատների և կառավարական գերատեսչությունների օգտահաշիվների լայն ցանցը պատկանում է Կրեմլին, և անհապաղ քայլեր ձեռնարկել օրենքին կամ ծառայության պայմաններին հակասող բովանդակության դեմ»,- լրատվամիջոցին ասել է Եվրոպական հանձնաժողովի արժեքների և թափանցիկության գծով փոխնախագահ Վերա Յուրովան։

«Մենք չենք հեռացնում օգտահաշիվները նույնիսկ այն ժամանակ, երբ համաձայն չենք նրանց հրապարակած բովանդակության հետ, բայց մենք քայլեր ենք ձեռնարկում, երբ դրանք խախտում են մեր կանոնները»,- ասել է Facebook-ի քաղաքականության հաղորդակցման մենեջեր Քևին Մաքալիսթերը:

Անցած ուրբաթ էլ Ուկրաինայի փոխվարչապետ Միխայիլ Ֆյոդորովն ասել էր, որ ինքը և Լեհաստանի թվային հարցերով պետքարտուղար Յանուշ Չեշինսկին նամակ են հղել Meta-ին և Twitter-ին՝ խնդրելով նրանց «օգնել՝ դիմակայել իրենց հարթակներում ռուսաստանյան քարոզչությանը»։

Twitter-ի խոսնակն էլ ասել է, որ ընկերությունը ձեռնարկել է «բազմաթիվ հարկադիր գործողություններ Ռուսաստանի դեսպանատան հաշիվների նկատմամբ, ներառյալ՝ պիտակավորումը և գրառման հեռացման պահանջը»։ Նա նշել է, որ վերջերս պիտակներ են ավելացրել ՌԴ դեսպանատան օգտահաշիվներին՝ պարզաբանելով դրանց առնչությունը Ռուսաստանի կառավարության հետ:

Նշվում է, որ ԵՄ կարգավորող մարմիններն իրենց հերթին քննարկում են թվային ծառայությունների օրենքն ամրապնդելու ուղիները, որի նպատակն է մեծ հարթակները դարձնել ավելի հաշվետու։

Էմմա Չոբանյան