Ալեքսեյ Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման

Լուրեր

14.09.2026 | 17:07
Չփորձե՛ք ինձ նկատողություն անեք․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:56
Վրաստանի Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը հրաժարական է տվել
14.09.2026 | 16:50
Փոխե՛ք ձեր առաջնորդին․ Ռուբեն Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:45
210 մլն դրամ կանխիկ, G63-ի փաստացի տիրապետում, ZIL-ը՝ նվեր․ ինչ է հայտարարագրել Առուշ Առուշանյանը
14.09.2026 | 16:35
Գրոնոն Երևանում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ինստիտուցիոնալացումը
14.09.2026 | 16:23
Փաստաբան և Հարկադիրի նախկին պաշտոնյաներ են ձերբակալվել
14.09.2026 | 16:16
Թրամփը դեմ է արտահայտվել արհեստական բանականության զարգացումը դանդաղեցնելու կոչերին
14.09.2026 | 16:07
ՌԴ սահմանապահները եթե հանվեն, կչեղարկվի ՀՀ-ի և Թուրքիայի միջև սահմանը. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 16:01
Փաշինյանը հանձնարարել է մշակել պետական ակտիվների կառավարման արդյունավետ նոր մոդել
14.09.2026 | 15:55
Սեպտեմբերի 17-ից Չարենցի փողոցը Սարալանջին միացնող հատվածում երթևեկության կարգը կփոխվի
14.09.2026 | 15:51
Հաջիևը վիրավորեց հայ ազգին, իշխանությունն ասում է` չխոսենք, չսրենք. սա վախի նշան է. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 15:42
Ալեն Սիմոնյանն ու Նիդերլանդների դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու ժողովրդավարական բարեփոխումները
14.09.2026 | 15:30
Ռուբեն Ռուբինյանն ու Էստոնիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ օրակարգն ու միջխորհրդարանական կապերի զարգացումը
14.09.2026 | 15:21
Չենք կարող բացառել, որ էսկալացիան կազդի նաև մեր տարածքի վրա․ Լեհաստանի վարչապետը՝ ռուսական հարվածների մասին
14.09.2026 | 15:18
Հայաստանն ու Իրանը «Պարզեցված մաքսային միջանցքի» մասին արձանագրություն են ստորագրել
Բոլորը

Լեֆորտովոյի դատարանը Վլադիմիրի մարզում տեղի ունեցած արտագնա հանդիպման ժամանակ ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում՝ 1,2 մլն ռուբլի տուգանքով, հայտնում է Մեդիա զոնան։

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանն ընդդիմադիր գործչին մեղավոր է ճանաչել «առանձնապես խոշոր չափերի խարդախության համար»։

Անցյալ շաբաթ դատախազը պահանջել էր Ալեքսեյ Նավալնիին մեղավոր ճանաչել «խարդախության և դատարանի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի մեջ» ու դատապարտել 13 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։ Մեղադրող կողմը նաև խնդրել է քաղաքական գործչից բռնագանձել 1,2 միլիոն ռուբլի տուգանք։

«Ինձ չի հետաքրքրում, եթե նույնիսկ դուք պահանջեք 113 տարի, չեք վախեցնի ինձ կամ ինձ նման մարդկանց»,- մարտի 15-ին տեղի ունեցած դատավարության ժամանակ հնչեցրած իր վերջին խոսքում հայտարարել է Նավալնին։

Հիշեցնենք՝ ՌԴ վարչակազմի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է 2021 թվականի հունվարի 17-ին՝ Գերմանիայից Մոսկվա վերադառնալուց հետո, որտեղ բուժման և վերականգնողական կուրս էր անցնում «Նովիչոկ»-ով թունավորվելուց հետո։ Փետրվարին Իվ Ռոշեի գործով պայմանական ազատազրկումը դատարանը փոխարինել է իրականով։ Ընդդիմադիր գործիչը պետք է կալանքի տակ անցկացնի 2 տարի 6 ամիս։ Մոսկվայի Լեֆորտովոյի շրջանային դատարանը փետրվարի 2-ին քրեական գործ էր հարուցել ընդդիմադիր գործչի նկատմամբ՝ «խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» վերաբերյալ։

Ալեքսեյ Նավալնին համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գլխավոր քաղաքական ընդդիմախոսը։ Նա տարիներ շարունակ հանդես է եկել  Պուտինի վարչակազմի կոռուպցիոն հանցագործությունների և այլ ապօրինությունների մասին հրապարակումներով ու ենթարկվել քաղաքական հետապնդման։